«Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան գրառումը
Իրականում լավ է, որ Սնուփ Դոգը գալիս է Հայաստան: Ցանկացած մեծ միջոցառում երկրի տուրիզմի զարգացման համար լավ է:
Խնդիրն էն է, որ իրեն Հայաստան բերող Մշակույթի նախարարությունը (կամ ինչ մնացել է այդ նախարարությունից) գործել է արաբ շեյխերի ոճով, – «տվեք ինչքան ուզում է այդ դոգը, թող գա»: Բայց մի տարբերություն կա, արաբ շեյխերը հիմնականում իրենց փողերն են բաշխում, իսկ էս դեպքում պետության գումարներն է:
Երկարաժամկետ ու ստրատեգիկ գործող դեմոկրատական երկրում այդ նույն նախարարությունը կհրավիրեր միջոցառումներով զբաղվող հայկական կոմերցիոն 5-10 ամենամեծ ընկերություններին, նրանցից կհարցներ, թե ինչով կարող է պետությունն օգտակար լինել (բացի ուղիղ գումար տրամադրելուց), որ տարին 10-15 համաշխարհային աստղերի հրավիրեք Հայաստան: Վստահ եմ, որ ոլորտի կազմակերպությունները խելամիտ առաջարկներ կանեին, պետությունը կապահովեր պայմանների իրականացումը, իսկ այդ կոմերցիոն ընկերություններն էլ կապահովեին տարին 10 համաշխարհային աստղերի համերգների անցկացումը Հայաստանում: Բոլորի համար լավ կլիներ:
Կարդացեք նաև
Հ Գ. Իդեպ, ոլորտում աշխատող ընկերները հուշում են, որ Սնուփ Դոգին առաջարկել են իր շուկայական փրայսից 2-3 անգամ ավել գումար, դրա համար արտահերթ ու արագ համաձայնվել է: