Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վրացական դատարանը վճռել է 2 հազար լարիով տուգանել Ուկրաինայի քաղաքացի Չոբանյանին Բաթումիի ցույցի համար

Օգոստոս 12,2023 11:07

«Ազատություն»․ Բաթումիի քաղաքային դատարանը Ուկրաինայի քաղաքացի Մարինա Չոբանյանին մեղավոր է ճանաչել Վրաստանի քրեական օրենսգիրքը խախտելու, ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար ու պարտավորեցրել 2 հազար լարի տուգանք վճարել։

Մարինա Չոբանյանն ասել է, որ բողոքարկելու է դատարանի վճիռը։

«Ես բողոքարկելու եմ։ Ինձ մեղադրում են ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու համար, որը չի կարողացել ապացուցել իր գործողությունների հիմքերը։ Դատարանը, հանելով մանր խուլիգանության հոդվածը, հաստատել է, որ ձերբակալելու հիմքեր չեն եղել, այդ դեպքում ինչու՞մն է օրինական պահանջը»,- ասել է նա «Նովոստի Գրուզիի» գործակալությանը։

Հուլիսի 31-ին Մարինա Չոբանյանը ու ևս ավելի քան երկու տասնյակ ցուցարար բերման էին ենթարկվել, երբ նրանք բողոքի ակցիա էին անցկացրել ռուսական զբոսանավի Բաթումի նավահանգիստ մտնելու դեմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031