«Կարգազանցություն և դերասանություն ամեն ինչում»,– ֆեյսբուքյան էջում գրում է դիվանագետ, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ հետաքրքրվելով, թե արդյոք Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «D» կարգի «վարորդական իրավունքի վկայական ունի՞, թե ոչ։ Ո՞վ է սրան թույլ տվել վարելու հանրային տրանսպորտ հանդիսացող միկրոավտոբուս: Ո՞ր տրանսպորտային ընկերությունում է սա հրամանագրված որպես վարորդ։
Ո՞ղջ է, թե մեռած այն ճանապարհային տեսուչը, ով կանացի գեղեցիկ ձեռագրով 10.000 դրամի տուգանքի արձանագրություն էր կազմել Աննա Հակոբյանի կողմից կառավարական ամառանոցում իր դստերը մեքենա վարել սովորեցնելու համար»։