Բլոգեր Արմեն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը
Սխալ Արմեն Մկրտչյանների հերթական պատմությունը, որը երևի թե գերազանցեց նախորդներին ու չգիտեմ ինչի էլի պատահեց ինձ հետ:
Մարտունու ոստիկանությունից նամակ եմ ստացել, որ Մարտունու ավտոդպրոցի մուտքի դռան դիմաց ծխելու համար տուգանվում եմ 50.000 դրամ: Բայց ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ նույնպես կա երկու պարզ փաստարկ՝
1. Ես Մարտունի վերջին անգամ եղել եմ 10 տարի առաջ ու ընդհանրապես կապ չունեմ Մարտունու հետ:
Կարդացեք նաև
2. Ես չեմ ծխում:
Հիմա բլից հարց ՀՀ Ներքին Գործերի նախարարությանը կամ այն ոստիկանին, ով կազմել է տվյալ ակտը ու իր հրամանով ինձանից պահանջում է ոստիկանության հաշվեհամարին փոխանցեմ 50.000 դրամ: Խախտում անող մարդուն ոնց եք իդենտիֆիկացրել: Ընդամենը անուն ազգանուն է ասել, դուք ել պատահական Արմեն Մկրտչյանից պահանջում եք 50.000 դրամ, թե կա անբացատրելի իդենտիֆիկացնելու տարբերակ, երբ ԵՐԵՎԱՆՈՒՄ ու իր աշխատավայրում գտնվող ՉԾԽՈՂ մարդուն դուք նկատում եք նաև Մարտունու ավտոդպրոցի մուտքի դռան դիմացը ծխելուց:
Արդյունքում հիմա պիտի փաստաբան վարձեմ, գումար ու ժամանակ ծախսեմ, որպեսզի ապացուցեմ, որ ես տվյալ պահին Մարտունիում կարող էի ծխել միայն վիրտուալ իրականությունում: