Օգոստոսի 10-12-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 300 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1 հա,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1հա, Թալին քաղաքում՝ 4000 քմ, Դավթաշեն գյուղում՝ 5000 քմ,
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1 հա, Դալար գյուղում՝ 400 քմ,
Կարդացեք նաև
Լոռու մարզի Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհին՝ 2 հա, Արջուտ գյուղում՝ 2 հա,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 300 քմ, Չարենցավան քաղաքում՝ 500 քմ, Նոր Հաճն քաղաքում՝ 1000 քմ, Պտղնի գյուղում՝ 5000 քմ,
Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում՝ 4 հա, Գորիս քաղաքում՝ 1 հա, Ծավ գյուղում՝ 7 հա,
Տավուշի մարզի Մովսես գյուղում՝ 2000 քմ,
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1,02 հա, Արթիկ քաղաքում՝ 500 քմ,
Վայոց ձորի մարզի Շատին գյուղում՝ 3000 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 21 հա։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն