Հայտնի է դարձել, թե ովքեր են լինելու «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակում առաջին հինգ համարները։ Քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանից հետո ցուցակում կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն է, որը, ինչպես արդեն նախկինում հայտարարվել է, գլխավորում է ընտրություններում քաղաքական ուժի նախընտրական շտաբը։
Ցուցակում երրորդ համարը Դավիթ Մարգարյանն է, նա տեղական ինքնակառավարման և համայնքային կառավարման փորձագետ է, «Տեղական ժողովրդավարական դպրոց» կրթական հիմնադրամի համահիմնադիր-տնօրենն է։
Կուսակցության 4-րդ համարը հայտնի գրող, հրապարակախոս Աշոտ Աղաբաբյանն է, որի գրքերը հայ ժամանակակից գրականության մեջ «բեսթսելլերներ» են։
5-րդ համարը ճարտարապետության թեկնածու, միջազգային ճարտարապետական ակադեմիայի պրոֆեսոր Տելեմակ Անանյանն է, որի ճարտարապետական նախագծերը հաղթել են միջազգային մրցույթներում։
Կարդացեք նաև
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կուսակցությունը բավականին մանրախնդրորեն է վերաբերվել ցուցակում առաջադրվող թեկնածուների ընտրությանը։ Իրենց առջև խնդիր են դրել՝ իսկապես հանրությանը ներկայացնելու պրոֆեսիոնալների և հանրության ու իրենց շրջապատում դրական հեղինակություն ունեցող մարդկանց։ Կուսակցության 100-ից ավելի թեկնածուներից կազմված նախընտրական ցուցակն արդեն վերջնական տեսք է ստացել»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում