Հայաստանի նման երկրներում հեղափոխությունը (կամ իշխանափոխությունը՝ ինչպես ուզում եք, անվանեք) չի կարող տեղի ունենալ, եթե չեն հասունանում ներքին գործոնները: Ընդդիմադիր շրջանակները, որոնք 2018 թվականի իրադարձությունները բացատրում են զուտ «սորոսական դավադրությամբ», կարծում եմ, սխալվում են: Հասարակությունն այն ժամանակ ներսից եռում էր, եւ Սերժ Սարգսյանն ու նրա շրջապատն ամեն ինչ արեցին՝ եռման աստիճանը պայթյունի հասցնելու համար: (Ի դեպ, համաձայն չեմ նաեւ, որ դա արվում էր միտումնավոր):
Բայց, մյուս կողմից, Հայաստանի նման երկրում չի կարող իշխանափոխություն տեղի ունենալ, եթե չկան արտաքին գործոններ: Ինչո՞վ ենք մենք հետաքրքիր արտաքին խաղացողների համար: Մենք, ցավոք, չունենք գազ եւ նավթ, չունենք հզոր արդյունաբերություն, չունենք պասիոնար հասարակություն, որը պատրաստ է կռիվ տալ գաղափարի համար, չենք կարողանում նաեւ աշխատեցնել Սփյուռքի գործոնը: Միակ հարցը, որը կարող է հետաքրքրություն ներկայացնել «դրսի համար», Արցախի խնդիրն է:
2018 թվականի իշխանափոխության արտաքին խթանն էր՝ իշխանության բերել մի մարդու, որն այդ խնդիրը կլուծի: Արեւմուտքն ու Ռուսաստանը հավասարապես (բայց տարբեր պատճառներով) շահագրգռված էին (եւ են), որ այդ խնդիրն արանքից հանվի: Դրա համար՝ հարցին, թե ով է բերել Փաշինյանին, ես պատասխանում եմ՝ դա տարբեր կողմերի կոնսենսուսի արդյունք էր: Ռուսաստանն ու Արեւմուտքը չէին ուզում, որ այստեղ պատերազմ լինի՝ պատերազմի եւ զոհերի համար պատասխանատու է միայն Փաշինյանը, որի (իր բառապաշարով ասած) «դուխը չհերիքեց» անել այն, ինչ իրենից պահանջվում էր. չարեց, որպեսզի չասեն՝ «Նիկոլ դավաճան»:
Անցած 5 տարում Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները «լարված» իրավիճակից դարձել են ակնհայտ թշնամական: «Մեր բախտից» Արցախի հարցում նրանք նույնպես մրցակցության մեջ են մտել՝ չնայած մինչ այդ համագործակցում էին Մինսկի խմբի շրջանակներում: Երկու կողմերին էլ Փաշինյանը պետք է՝ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու համար: Կռիվն այն մասին է, թե ում պայմաններով է դա տեղի ունենալու: Մասնավորապես՝ «միջանցքո՞վ» (որը ռուս-թուրքական ծրագիր է), թե՞ առանց դրա: Մյուս կողմից՝ Ռուսաստանը չէր ուզում, որ մինչեւ բանակցությունների ավարտը Փաշինյանը հայտարարի, որ Արցախն Ադրբեջանի մաս է, Վաշինգթոնն ու Բրյուսելը դա պնդում էին, եւ Հայաստանի վարչապետն ընդառաջ գնաց այդ պահանջին, որը նույնպես, կարծում եմ, սխալ էր:
Կարդացեք նաև
Ես առաջարկում եմ Հայաստանի իշխանությանը հրաժարվել այդ վտանգավոր «ավանսից»: Իսկ Հայաստանի հասարակությանը՝ ապացուցել, որ ոչ միայն Արցախում, այլեւ ՀՀ-ում ապրում է հանրություն, որը չի հանդուրժում ո՛չ ռուս-թուրքական, ո՛չ արեւմտյան ծրագրերը: Հանրություն, որ ինքն է ցանկանում գործոն լինել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մենք մեր հաւաքական բացառիկ անխելքութիւնը փորձում ենք ծածկել, արտաքին ուժերի վերաբերեալ բարդ ու մթին տեսութիւններով:
Գոնէ մի կէտ նշելու համար՝ եթէ Ռուսաստանը ուզում էր որ Փաշինյանը դառնայ իշխանութիւն, Կարեն Կարապետյանը ինչո՞ւ եկաւ Երեւան ու դարձաւ վարչապետ, Սարգսյանի խոստացուած մեկնումի շեմին…
Իսկ արտաքին ուժերու ծրագիրներ կան, միջամտութիւններ կան, աշխարհի բոլոր երկիրներում: Ինչո՞ւ անոնք, այս կերպով, իրենք իրենց չեն անէացներ, այդ ուժերի ազդեցութեան տակ: Ոչ իսկ հարաւային Ափրիկէի երկիրները:
Արտաքին ուժե՞րը ստիպեցին որ ՀՀԿ-ն, ԲՀ-ն եւ ՀՅԴ-ն, իրենց զանգուածային մեծամասնութեամբ հանդերձ Աժում, այդտեղ Փաշինյանը ընտրեն՝ վարչապետ, եւ հլու-հնազանդ ենթարկուին իրեն, իր փողոցին: Արտաքին ուժե՞րը ստիպեցին որ այդքան մեծ թիւով հայեր, Հայաստանէն ներս եւ դուրս, այդ աստիճան խաբուին Փաշինյանէն ու իր նախնական խմբակէն: Սքանչանան ու հմայուին, այդ տեսակի արարածներով… Արտաքին ուժե՞րը ստիպեցին որ հայերը երբեւիցէ *ազգային ջիղ* չունենան, եւ միշտ նախընտրեն՝ այլասերումը: Մինչեւ իսկ հայկական հողի վրայ, փաստօրէն:
Սակայն համաձայն եմ որ Փաշինյանը առիթը փախցուց՝ առանց պատերազմի, Արցախի խնդիրը լուծելու: Եւ այդպէս ջանալով խուսափիլ *դաւաճան*ի պիտակից, շատ աւելի վատ կերպով ստացաւ այն յաւերժական տիտղոսը:
Մ. Հայդուկ Շամլեան
ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն միշտ գտնվել են Ռուսաստանի կաբլուկի տակ, դրա համար էլ ռուսական ցուցումով իշխանությունը փոխանցեցին պոռոտախոս թույլիկին։
Լաւ, այդ տեսանկիւնից՝ ինչո՞ւ ԱԺԲ-ն Փաշինյանը *թիկունքին կանգնեցաւ*. մինչեւ որ անշուշտ դրա անդամները ետ բանտ վերադարձան: Փաշինյանին սատարեցին – եւ ոմանք դեռ կը սպասարկեն – արտախորհրդարանական այլազան անձեր կամ խմբակներ, որոնք շա՜տ հեռու են Ռուսաստանի համակիրներ հանդիսանալէ:
Ուրեմն համաձայնեցանք խմբագրին հետ: Հանճարեղ հայերս, դարձեալ տիեզերական հրաշք մը գործած ենք՝ յաջողած ենք Արեւմուտքը եւ Արեւելքը հաշտեցնել, դաշնակիցներ դարձնել, շնորհիւ Հայաստանին:
Ռուսաստանն իր դրածոյին թույլ է տալիս պրոարևմտյան մանր քայլեր անի, որպեսզի հայերիս մոտ տպավորություն ստեղծի, թե նիկոլն արևմուտքի դրածոն է, բայց նիկոլի յուրաքանչյուր արևմտյան հանդիպումից հետո նրան կանչում է Մոսկվա և պահանջում, որ նա մանրամասները զեկուցի: Իսկ օրիենտացիան դեպի արևմուտք փոխելը Ռուսաստանը նիկոլին ոչ մի կերպ թույլ չի տա։ ԱԺԲ-ն դա հասկացավ և իր վերաբերմունքը իշխանության նկատմամբ ճշգրտեց։ Մյուս պրոարևմտյան արտախորհրդարանական մարդ-կուսակցություններն էլ դա գիտեն, բայց հանրությանն ուզում են ցույց տան, թե իբր իրենք նիկոլի վրա ազդեցություն ունեն, գնում են նրա հետ հանդիպումների, որ ընտրությունների ժամանակ մի քանի հարյուր ձայն ավել ստանան, կամ էլ նիկոլի էքսցենտրիկ որևէ որոշմամբ մի որևէ պաշտոն էլ իրենք ստանան (լուսավորի էդմոնից ինչով են պակաս):
Արդարացումի վարպետ փորձ մըն է, սակայն կը կարծեմ որ այդպէս չեղաւ: ԱԺԲի այդ օրերի հիմնական դէմքերը, կարծեցին թէ կրնան օգտագործել Փաշինյանը: *Նիկոլի որոշմամբ պաշտոն ստանալու* յոյսը, չունէի՞ն իրենք…այդ էլ ինչպէ՛ս, որ ունէին… աւելին, կը կարծէին որ էական ազդեցութիւն կրնան ունենալ Փաշինյանի վրայ… Յետոյ տեսան որ, չի ստացվում. ոչ միայն որեւէ պաշտօն պիտի չտայ, այլ իրենց մտիկ ըրած իսկ չունի – երբ որ իրենք ալ իր հետ կը հանդիպէին, այլազան ակնկալութիւններով – : Մի խօսքով՝ իրենք ալ, ինչպէս բոլորը, իրենք զիրենք գերագնահատեցին, Փաշինյանը թերագնահատեցին, եւ լրիւ ու կարգին խաբուեցան:
Իսկ ժամանակագրական գետնի վրայ, մէկ տարին չէր անցած իսկ, երբ որ յստակ դարձաւ որ Փաշինյանն ալ ուրիշ ճար չունի, պիտի ենթարկուի Ռուսաստանին: Բայց դեռ ԱԺԲ-ն «խնայում» էր իրեն… Ի տարբերութիւն մնացեալ խաբուածներին…
Հայկական նախագի՞ծ: Ահա մեկ առաջարկ, սկսելու համար: Վերջին օրերին, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն գրել է մի շաաաատ կարևոր բան` *…Դուք կարող եք օգնել նրանց [արցախցիներին]՝ տալով ձեր ձայնն ու ու ներկայացվածությունը*: Այսինքն, պատմել շատ կոնկրետ արցախցու երազանքների, առորյա տառապանքների մասին ու ողողել ֆեյսբուկը, թվիթերը այս տեղեկատվությամբ: Ստեղծել մի բան համարժեք *Աննա Ֆրանկի օրագրի*: Օրագիր, որ գրվում է հենց հիմա: Հավաքական օրագիր` ամեն ու բոլոր արցախցիները գտնեն իրենց ճիշտ բառը ու նկարագրեն բռնությունը: Այ սա բան կփոխի` Աննա Ֆրանկի հայկական օրագիրը: Սա իսկական, լավ լրագրողի աշխատանք է` բացել կայք, հենց այդպես էլ կոչել` *Աննա Ֆրանկի օրագիրը գրվում է Արցախում*: Ու ամեն օր լցնել նոր փաստերով, տառապանքների ու հույզերի հակիճ ու ամփոփող նկարագրությամբ: https://www.tert.am/am/news/2023/08/12/Ocampo/3983171
Լուիս Մորենո Օկամպոն նաև հուշել է, որ կարելի է տանել զուգահեռ Ալիևի-Ստալինի արածների հետ` Голодомор – ենթատեքստով: Այս միտքը գնհատել ու արձանագրել է Կոմմերսանտը https://www.kommersant.ru/doc/6150020?from=main
Նախկինում ճորտերն իրավունք չունեին մասնակցել պատերազմներին, դա միայն ազնվականության գործն էր՝ հաղթել կամ զոհվել հանուն իր կայսրության, իսկ ճորտերի կյանքն առանց պատերազմի էլ խաղաղ պայմաններում ամեն օր գոյության կռիվ էր, ճորտերը քաղաքականությամբ զբաղվելու, ասենք՝ ընտրություններին մասնակցելու իրավունք չունեին, բայց ճորտերին կարելի էր հանգիստ վաճառել ու գնել՝ առանց օրենքի դատաստանի տակ ընկնելու: Ազնվականը ճորտից ազնվական է կերտում՝ կրթում ու դաստիարակում, իսկ ճորտը փորձում է ազնվականից ճորտ դարձնի: Հայերի մեջ ճորտ չկա, իսկ ով հայ ազգանունով ճորտ է, դա չգիտեմինչազգիթեցեղիթեկենդանու ներկայացուցիչ է: Հայեր, միացե՛ք:
https://www.aravot.am/2023/08/13/1361165/
Թեմայով՝ ավելի քան համոզիչ. ինչի կարիքը որ այնքան ունեինք 2018-ի ուղեղների լվացման օրերին:
հա, բայց ինքը այդ օրերին, ի՞նչ էր անում… դիմադրե՞ց… զգուշացո՞ւց… համարձակեցա՞ւ նուազագոնյ չափով իսկ դէմ գնալ այդ խորտակիչ հոսանքին… մինչեւ Նոյեմբեր 2020ը, դեռ կը սիրաբանէր այս վարչակարգին հետ… խաղը կը խաղար… այս է հիմա իմ խնդիրս, այս տեսակի մեծաթիւ հակափաշինյանիսթների հետ… ատենին, պէտք եղածը չըրին, եւ հիմա որ արդէն շատ, շա՜տ ուշ է, այնպէս մըն են խօսում, որ կարծես թէ իրենք իրենց կարելին կատարած էին, առաջքը առնելու կամ դէմ դնելու համար այս Աղէտին… իրենք իրենց խղճին հետ են պայքարում… եւ այ՛ս հիման վրայ, ես ալ ուրեմն կը դառնամ պաշտպանը՝ Փաշինյանին.
Թող բոլոր նրանք, ովքեր ժամանակին սիրաշահել, այսպես կամ այնպես աջակցել են Նիկոլին, հիմա այդպես իրենց խղճի հետ պայքարեն, իսկ նրանք, ովքեր ի սկզբանե «հակափաշինյանիսթ» են եղել, դառնան դրա պաշտպանները: Ես այդ վերաբաշխմանը համաձայն եմ:
Սրամիտ ու յաջող մօտեցում է… քանզի արդարեւ, այդ պարագային, Փաշինյանի դէմ եղողների քանակը զանգուածային պիտի ըլլան, մինչ իր պաշտպանները՝ խիստ սակաւաթիւ:
Դառնութիւնս բացատրելու համար աւելցնեմ սակայն հետեւեալը՝ ի սկզբանէ հակափաշինյանիսթը ոչ միայն չափազանց մեկուսացած, խելագար հոսանքին հակառակ ուղղութեամբ լողալ կը փորձէր – բայց միայն կը խեղդուէր -, այլ կարծես թէ ինքը՝ հայրենասէր չէր: Նաեւ ինքն էր, անխելքը:
Մինչդեռ, 2018ի գարնան, Փաշինյանը թագադրող այդ փողոցի շարժումին դէմ եղողն էր՝ յոյս եւ հաւատք ունեցողը: «Լուսաւորչի Կանթեղը» տեսնողը…
Մինչ, այդ հաւաքական ինքնասպանութեան մասնակիցներն էին, որեւէ յոյսը կորսնցուցածները, լուսաւոր ապագային չհաւատացողները: Դէպի բացարձակ խաւարներ սուրացող մոլորեալները, եւ այդ ալ՝ հրճուագին կանչերով:
Սարգիս Զեյթունյան, շնորհակալություն:
Հարգելի խմբագրի բարձրացրած թեմային ուղղակիորեն առնչվող ևս մեկ հղում, որ, սակայն, անուղղակիորեն հերքում է (իմ կարծիքով՝ հիմնավորված) հոդվածի վերջին պարբերության մեջ հնչեցրած առաջարկների իրականանալի լինելը:
https://hraparak.am/post/7c50023ac517b17275b12929b6a9cd0d
Նորից լավ հղում Ս.Զեյթունյանից: Շնորհակալություն:
Ուզում եմ խոսել Վ.Հովհաննիսյանի *Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ ամեն օր, ամեն րոպե ապրում են Արցախով ու պատրաստ են անել (անում են) իրենցից կախված ամեն հնարավորը։*-ի շուրջ: Բանը նրանում է որ տասնյակ հազարավորը քիչ է:
Նույն թեմայով այսօր եղավ ևս մեկ հոդված Ա.Իշխանյանի *Չե’մ հասկանում*: Խոսում է մեր ստախոսությունը, կեղծիքը, ապիկարությունը հանդորժելու ու գթասրտությանը, օրինականությանը, ազնվությանը անընդունակ լինելու մասին:
Ըստ էության, Վ. Հովհաննիսյանը (որի գրածները միշտ կարևոր են) խոսում է նույն բանից:
Ես մտածեցի, արդյո՞ք Ա.Աբրահամյանը, Վ.Հովհաննիսյանը, Ա.Իշխանյանը իրար հետ խոսում, քննարկում են ազգային ծրագրի թեման: Արդյո՞ք նրանք մասնակցել են Հայաքվեին… Հուսով եմ (համոզվածի աստիճան) որ այո:
Ահա մի հղում թե ինչպես են մտածում ու գրոծում հրեաները Իսրաելում` https://www.bbc.com/news/world-middle-east-66474153