Ստեփանակերտում սանմաքրման աշխատանքները մնում են կաթվածահար: Աղբահանությունն իրականացվում է նախքան շրջափակումն ունեցած ծավալից մի քանի անգամ փոքր ծավալով: Այս պահին Սանմաքրում կազմակերպությունը փորձում է գոնե թաղամաս առ թաղամաս կուտակված աղբը հեռացնել՝ մայրաքաղաքը հիվանդությունների տարածման օջախներից զերծ պահելու համար: Այդ հարցում սերտ համագործակցում են առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ և համատեղ ուժերով փորձում իրավիճակը վերահսկողության տակ պահել: