Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ վերելակը մի անգամ էլ էր պոկվել, ես իմ անձնական գրպանից 220.000 դրամ տվել եմ վերելակ սսրքողին, եկել կարգավորել, գնացել է. Համատիրության նախագահ

Օգոստոս 11,2023 22:37

Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի վերելակի շուրջ երեկ ստեղծված աղմուկին անդրադառնում է շենքի համատիրության նախագահը՝ Համազասպ Հարությունյանը, որը օգոստոսի 1-ով հրաժարվել է իր լիազորություններից:

Մենք նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք վերելակն առնվազն երեք տարի չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն, և չունի փորձաքննության դրական եզրակացություն: Ի պատասխան՝ Aravot.am-ի հետ զրույցում պարոն Հարությունյանն ասաց.
«Ես պատասխանատվությունը կրել եմ հունիս-հուլիս ամիսների համար: Ես այդ ժամանակ արել եմ ամեն ինչ: Բնակիչներին ասել եմ, որ բերել ենք վերելակ սարքող ընկերություն, էդքան բերածներից մի ընկերություն է պատասխանատվություն վերցրել, որ մեր վերելակի համակարգը ամբողջությամբ կնորոգի, հաշվարկել ենք, եկել է բնակարանը 10.000 ական դրամ: Որ վճարեին, այսօր չէինք ունենա այս օրը:  Վերելակներն ամբողջությամբ նորին համապատասխան էր դառնալու: Էլի լուրջ չվերաբերվեցին այդ ամենին, դրա համար ունենք այն, ինչ ունենք: Այդ նույն մուտքը 100 բնակարան կա, 100-ից 20 բնակարանը 10.000 ական դրամը չի ապահովել: Չեն ուզում տալ, բայց ուզում են ստանալ: Հայկական մենթալիտետով էլ ձվի մեջ մազ են ման գալիս, ամեն ինչի մեջ խնդիրն են առաջ բերում, իրավիճակում ուզում են պատճառներ բերել: Հա, էլի որ՝ համատիրություն գոյություն ունի, ուզում են ոտները գցել ոտին, էլի թող գցեն ու գնան հանգստանան, բայց իրենց պարտավորություններն ի կատար ածեն: Ես հանձնեցի այդ համատիրությունը, դուրս եկա հենց նրա համար, որ այդ նույն շենքում 200 բնակարան է, 200 բնակարանից արդեն ութ ամիս է կատեգորիկ չեն վճարում 70-ից ավելի բնակարան: Կարիքավոր մարդ չունենք, որ ասեմ հանապազօրյա հացի խնդիր ունեն: Կատարվածը բնակիչների վերաբերմունքն է իրենց սեփական գույքի նկատմամբ, իրենց արածի արդյունքն է, շատ վատ են վերաբերվել համատիրությանը՝ իրենց վճարումներից սկսած՝ վերաբերմունքից վերջացրած: Վերելակի կոճակը, որ սեղմում ես, դուռը մնում է, պարտադիր չի սեղմես, պահես, կամպյուտեր է, վնասվում է, փչանում է, չէ՞ »:

Վերելակը 2008 թվականին է տեղադրվել, մեր զրուցակցի խոսքով. «Վերելակն էլ վերելակ չի եղել, վերելակը դնելուց արդեն վերելակի ֆիրման, արտադրող ընկերությունը փակված է  եղել:  Հիմա այդ վերելակի հետ կապված մաս ես փնտրում, չես կարողանում գտնել: Ինչքան վերելակ սարքող կայացած ընկերություն կա հանրապետոությունում, որ մեկին զանգեք, «Գլենդել հիլզի» անուն տաք, ուղնուծուծով կպատմեն մեր վերելակների վիճակը: Ես հազիվ գտա մի ընկերություն, կարողացա այնպես անել, որ պատասխանատվություն վերցնի մեր վերելակային համակարգը սարքի, էլի էս մարդիկ չընդունեցին: Աստված իրենց հետ, ես ինչ կարող եմ անել: Չեմ կարող միշտ իմ անձնական գրպանից շենքի լույս մուծել, որ լույսը չանջատեն: Այդ վերելակը մի անգամ էլ էր պոկվել, ես իմ անձնական գրպանից 220.000 դրամ տվել եմ վերելակ սսրքողին, եկել կարգավորել, գնացել է, բայց չեմ կարող այդպես երկար շարունակել»:

Մեր զրուցակիցը հաստատեց, որ վերելակն այս անգամ չէր պոկվել, ընկել. «Էդ ձվի մեջի մազն է,որ ասում էի՝ ույ շենքն  էլ է բլել, բա ոնց: Վերելակի համակարգն է, ոնց որ դրայվի պես մի բան է, դրայվն է վնասվել, մի փոքր արագ է իջնում: Այս վերելակը, որ վերեւից հասկանա, որ պոկվել է, արգելակներ ունի, կբացվի ու չես կարող իջնել, որ հարկում եղավ, մտնելու է պատի մեջ ու կանգնի, չի պոկվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031