Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ և պետական իրավասու մարմինների մասնակցությամբ քննարկվել են բռնի տեղահանված անձանց և փախստականների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր ‼
📢 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 11-ին, տեղի է ունեցել քննարկում 1988-1992 թվականներին բռնագաղթած, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ:
✅ Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արդարադատության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Անվտանգության խորհրդի գրասենյակի ներկայացուցիչներ:
✅ Քննարկվել են նշված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր։
«Մեր նախորդ հանդիպման ժամանակ բարձրաձայնված խնդիրները հավաքագրվել են և ուղարկվել իրավասու մարմիններին՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ լուծում տալ դրանց։ Մեզ համար շատ կարևոր է լուծման ուղիներ գտնելը, քանի որ հիմքում մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցն է։ Այսօրվա հանդիպման նպատակը հենց սա է՝ հասցեավորել բոլոր խնդիրները և գնալ դրանց լուծման ճանապարհով»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Կարդացեք նաև
✅ Հանդիպմանը մասնակցել են նաև ներկայացուցիչներ բռնի տեղահանված անձանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններից, որոնք իրենց հուզող հարցերը քննարկել են պետական մարմինների ներկայացուցիչների հետ։
📌 Պաշտպան Անահիտ Մանասյանը նշել է, որ բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում է իր ուշադրության կենտրոնում, նաև վստահեցրել, որ նման ձևաչափով հանդիպումները կրելու են շարունակական բնույթ