Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ես իմ սրտում ու հոգում մեծ դատարկություն եմ զգում, երբ մտածում եմ, որ մաեստրոն չի կարող կյանքի կոչել իր գրանդիոզ ծրագրերը․ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի

Օգոստոս 11,2023 20:42

Ի պաշտպանություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է դիմել աշխարհահռչակ բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։

«Ես Սերգեյ Սմբատյանի հետ աշխատել եմ 2010 թվականից, և շնորհիվ իմ շատ սիրելի մաեստրոյի՝ Հայաստանը ինձ համար դարձել է երկրորդ տուն։

Ես և հայ հանդիսատեսը շատ ներդաշնակ ենք։ Մենք խոսում ենք նույն լեզվով՝ երաժշտության լեզվով՝ կատարելապես հասկանալով միմյանց։ Ես միշտ պետք է շնորհակալ լինեմ մաեստրո Սմբատյանին՝ ինձ համար Հայաստանը, հայկական մշակույթը, հայերին բացահայտելու հնարավորության համար։

Հարգելի պարոն վարչապետ, ես տեսել եմ մաեստրո Սմբատյանի անսահման նվիրումը Հայաստանին, հայկական մշակույթին, մարդկանց ու դասական երաժշտությանը։

Ես իմ սրտում ու հոգում մեծ դատարկություն եմ զգում, երբ մտածում եմ, որ Մաեստրոն չի կարող կյանքի կոչել իր գրանդիոզ ծրագրերը դասական երաժշտության ոլորտում։

Ես դիմում եմ Ձեզ կայացված որոշումը վերանայելու և մեր Մաեստրոյին աշխարհին ու մեզ բոլորիս վերադարձնելու խնդրանքով»,- ասված է Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի դիմումում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031