Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շինհրապարակներում մթնոլորտային օդի պահպանության պահանջների խախտման համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 4 կազմակերպություն

Օգոստոս 11,2023 20:32

Երևան քաղաքում փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն օգոստոսի առաջին տասնօրյակում արձանագրել են մի շարք իրավախախտումներ:

Շինհրապարակներում մթնոլորտային օդի պահպանության պահանջների խախտման համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 4 կազմակերպություն։

Կոմունիկացիաների անցկացման աշխատանքներ իրականացնելու ընթացքում արձանագրվել է սահմանված նորմերի խախտման 5 դեպք։

Առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր` ավազ, խիճ, հողային զանգված տեղափոխող տարբեր մակնիշի 14 բեռնատար ավտոմեքենայի վարորդ ևս ենթարկվել է վարչական տուգանքի։

Մթնոլորտային օդի պահպանության նկատմամբ վերահսկողական լայնածավալ միջոցառումները շարունակվում են, իրականացվում են նաև բացատրական աշխատանքներ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031