Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հստակ ունենք փաստաթղթով Լաչինի միջանցք հասկացությունը, որը բոլորը թողել են մի կողմ, խոսում են ինչ-որ այլ ալտերնատիվ ճանապարհներից․ Ստեփանակերտից արձագանքում են

Օգոստոս 11,2023 20:22

Լաչինի ճանապարհը անխափան աշխատելուց հետո միայն կարող են այլընտրանքային տարբերակները քննարկման առարկա դառնալ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Արցախի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

«Մենք հստակ ասում ենք՝ մենք ունենք ստորագրված փաստաթղթով միջանցք՝ Լաչինի միջանցք, որը պետք է աշխատի անխափան, անխափան աշխատելուց հետո այդ ալտերնատիվ տարբերակները արդեն քննարկման ենթակա հարցեր են», – ասաց պատգամավորը։

«Ո՞վ է ասել, որ Արցախի ժողովուրդը պետք է ապրի միայն հումանիտար բեռների շնորհիվ, որտե՞ղ է դա գրված, աշխարհում կա՞ մի այլ ժողովուրդ, որը պետք է հումանիտար բեռով ապրի, իսկ հիմա այդ տարբերակները, որոնց մասին խոսվում է եվրոպական և ռուսաստանյան հարթակում, այնպիսի տպավորություն է, որ Արցախի ժողովուրդը պետք է միայն ապրի հումանիտար բեռով՝ դա կլինի Լաչինի միջանցքով, թե Աղդամով, իրենց համար տարբերություն չկա», – շեշտեց Արթուր Հարությունյանը։

Արցախի համար առնվազն անհասկանալի ու անընդունելի է միջնորդների կամ գլխավոր դերակատարների կողմից այդ մոտեցումը, հավելեց նա։

Հարցին, թե ինչո՞ւ է Բաքուն ուզում Աղդամի ճանապարհն առաջ բերել և այդտեղ բեռներ բերել Արցախ, նա պատասխանեց. – «Ուզում է ցույց տալ աշխարհին, այդ նույն դերակատարներին, որ մենք երկխոսությունն ունենք, մենք արդեն իրար հետ այդ հարցերը կարգավորում ենք, տեսեք՝ արդեն Աղդամով էլ է բեռ գալիս։ Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է՝ մենք հասկանում ենք, թե իրենք ինչ են դրանով ուզում անել. ուզում են էթնիկ զտում անել, հաջորդ օրը բացեն Լաչինի միջանցքը, 3-4 օր հետո նորից փակեն Լաչինի միջանցքը և ասեն՝ այո, հիմա կա Աղդամի այլընտրանքը, կարող եք այդտեղից ապրանքներ բերել։ Այն դեպքում, երբ մենք հստակ ունենք փաստաթղթով Լաչինի միջանցք հասկացությունը, որը բոլորը թողել են մի կողմ, խոսում են ինչ-որ այլ ալտերնատիվ ճանապարհներից։ Ուղղակի ապշելու է, չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ»։

Ռուզաննա ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Ազատություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031