Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է ավելի վաղ «Կոմերսանտում» հրապարակված տեղեկությունը

Օգոստոս 11,2023 19:07

Վերջին օրերին միջազգային գործընկերների ջանքերի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) միջոցով Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործման, իսկ դրանից 24 ժամ հետո՝ դարձյալ ԿԽՄԿ միջոցով Լաչինի միջանցքով երթուղու ինտենսիվացման վերաբերյալ: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն՝ ի պատասխան այսօր «Կոմերսանտ» հոդվածում հրապարակված հոդվածի:

«Բացի այդ, ադրբեջանական կողմի առաջարկով համաձայնեցվել է Եվլախում հանդիպում անցկացնել Ղարաբաղում ապրող հայերի ներկայացուցիչների հետ, և դրա համար բոլոր լոգիստիկ հարցերը լուծված են: Չնայած այդ բոլոր պայմանավորվածություններին՝ Ադրբեջանի Ղարաբաղ շրջանի հայ բնակչության ներկայացուցիչները վերջին պահին խախտեցին դրանք»,- ասել է Հաջիզադեն:

Նրա խոսքով՝ նման «ապակառուցողական գործունեությունը» և Հայաստանի գործունեությունը, որն «այդ հարցը վերածել է քաղաքական շահարկման գործիքի, ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Երևանը շահագրգռված չէ խաղաղությամբ ու կայունությամբ, ինչպես նաև այդ ուղղությամբ երկխոսությամբ»:

«Միևնույն ժամանակ նշված քայլը ծառայում է տարածաշրջանում իրավիճակի սրացմանը, լրացուցիչ անգամ ապացուցում է մարդասիրական նկատառումներով մեղադրանքների անհիմն լինելը»,- ասել է Հաջիզադեն:

 

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031