Ամփոփվել են Համահայկական 8-րդ ամառային խաղերի շախմատի մրցաշարի արդյունքները. հաղթողները պարգևատրվել են:
Շախմատի մրցաշարն անցկացվել է օգոստոսի 8-10-ը Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում: Տղամարդկանց խմբում մասնակցել են 171 մարզիկ, աղջիկների խմբում՝ 66: Շախմատի մրցումներին մասնակցել են ՀՀ բոլոր քաղաքները, ինչպես նաև ներկայացուցիչներ Իրանից, Իսպանիայից, Վրաստանից, Ֆրանսիայից, Բելառուսից և այլն:
Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի տնօրեն Նունե Վարդանյանի տեղեկացմամբ՝ մրցանակային տեղերը զբաղեցրել են.
Տղամարդկանց խմբում՝
1-ին տեղ՝ Վաչե Սուքիասյան – Երևան
2-րդ տեղ՝ Գարիկ Մարտիրոսյան – Ճամբարակ
3-րդ տեղ՝ Կարեն Թովմասյան – Հրազդան
Կանանց խմբում՝
1-ին տեղ՝ Անահիտ Մուրադյան – Երևան
2-րդ տեղ՝ Աստղիկ Հակոբյան – Վաղարշապատ
3-րդ տեղ՝ Նարինե Ասլիբեկյան – Աբովյան
Առաջնության գլխավոր մրցավարը միջազգային մրցավար Վահագն Խաչատրյանն է։
ՀՀ ԿԳՄՍ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ