Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Պահանջում ենք վերացնել Երևանի Նաիրի Զարյան 11-13 հասցեում ապօրինությունները». բնակիչները բողոք-պահանջ են ներկայացրել

Օգոստոս 11,2023 16:56

Երևանի, Նաիրի Զարյան 11-13 հասցեում տեղի ունեցած ապօրինի գործողությունների վերաբերյալ այսօր ներկայացվել է Բողոք-պահանջ:

Բողոք-պահանջը ստորագրագրել են շուրջ 200 բնակիչ: Բողոքի ստորագրահավաքը շարունակվում է:

Բողոք-պահանջի բովանդակությունը հետևյալն է.

Երևանի քաղաքապետի պաշտոնակատար` Լևոն Հովհաննիսյանին
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ` Արմեն Ղուլարյան
ՀՀ շրջակա միջավայրի նախագահ` Հակոբ Սիմիդյանին

Պահանջ

Ազատել զավթված մայթը, վերականգնել այգին, հատուցել պատճառված վնասները և վիճելի տարածքի վերաբերյալ նախատեսվող շինարարական գործունեության նախագծերի մասով նախաձեռնել հանրային լսումներ:

Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան, Հրաչյա Քոչար փողոցների հարակից տարածքում գտնվող  հին տների` հասցե Նաիրի Զարյան 11-13 վերաբերյալ, ոմն Ադամյան Վահրամին Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը 28.06.2023 թվականին տվել է  N 12 քանդման թույլտվություն: Քանդման թույլտվությանը կից ներկայացված է ժամանակավոր զբաղեցնող շինհրապարակի տարածքի նախագիծ, որը ներառում է հետիոտնի ճանապարհի հսկայածավալ հատված: Շինհրապարակի վերացված տարածքում տեղի են ունեցել ծառահատումներ, որոնք աչք են ծակում:  Միայն համեմատության մեջ դնելով քանդման թույլտվությանը կից փաստաթղթերի լուսանկարներում առկա ծառերը ներկա վիճակի հետ, ապա արձանագրվում է ծառերի ոչնչացում:

Տարածքը, որը քանդման թույլտվության ներքո դարձել է շինհրապարակ, իրենից ներկայացնում էր այգի և փոքր սեփական տներ: Մեծն Թամանյանի կողմից կազմված Արաբկիր համայնքի հատակագծով Նոր Արաբկիրը պետք է դառնար այգիների համայնք, այլ ոչ թե ցեմետբետոնյա կույտ: Այս տարածքի հին տները հանդիսանում են պատմակա-մշակութային ժառանգություն: Շուտով, 2025 թվականին արաբկիրցիները կնշեն համայնքի հիմնադրամն 100 ամյակը: Համայնքում մի քանի հարյուր ամյա տուն է մնացել և այս քանդված տները այդ մեր հարյուրամյա պատմությունն էին: Ներկայումս կատարված գործողությունները վտանգում են բնակիչների և բնակլիմայական, և սոցիալ-մշակութային  և անվտանգային միջավայրը: Գործունեության հետևանքով անմիջապես տուժել են Երևանի Արաբկիր համայնքի, Վրացական 2-րդ նրբանցք, տուն 4, 2, 4, 6 և Նաիրի Զարյան 15, 15ա փողոցների շենքների բնակիչներ: Երևանի, Նաիրի Զարյան փողոցից զավթված հետիոտնի ճանապարհը` մայթը տանում է դեպի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոց` այսինքն փակված է երեխաների դեպի դպրոց անվտանգ գնալու ճանապարհը: Ճանապարհի զավթումը ստեղծել է վթարային իրավիճակ: Այս զավթված ճանապարհի տակով անցնում են էլեկտրոէներգիայի, ջրի և այլ կումունիկացիայի ուղիներ, որոնցից էլեկտրոէներգիայի մալուխը  արդեն վնասվել է:

Այս պահի դրությամբ ավարտվել են քանդման աշխատանքները` քանդման թույլտվությամբ նշված բոլոր կառույցները հավասարվել են հողին, սակայն շինհրապարակը շարունակում է գործել: Զավթված է մնում մայթը և հողը չի բերվել բնականոն տեսքի:

Պահանջում ենք վերացնել Երևանի Նաիրի Զարյան 11-13 հասցեում ապօրինությունները.

  1. Շինհրպարակի անվան տակ զավթված մայթը բերել նախկին տեսքի:
  2. Ապօրինի հատված ծառերը վերականգնել և թույլ չտալ որպես այգի նախատեսված տարածքում իրականացնել ապօրինի շինարարություն:
  3. Քանդված տների տեղում և ավերված այգում թույլ չտալ իրականացնել կառուցապատում:4
  4. Պարտավորեցնել հատուցել քանդման հետևանքով պատճառված վնասները, որոնց վերաբերյալ տեղազննություն կատարելու դեպքում պարզ կդառնա վնասների չափը:
  5. Ապագա կառուցապատման նախագծերի վերաբերյալ անցկացնել հանրային լսումներ ներքոնշյալ հասցեների շենքերի հարակից բակային տարածքում գտնվող մարզադաշտում, այդ մասին նախապես իրազեկելով Երևանի Վրացական փողոցի 2-րդ նրբանցք, տուն 4, 2,4,6 շենքերի և Նաիրի Զարյան փողոցի 15, 15ա շենքերի բնակիչներին:

Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031