Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պիտակավորել էր հայերին. դատավորը հայտարարեց՝ հետագա իրավախախտման դեպքում ազատազրկման պատիժն այլևս պայմանական չի լինի

Օգոստոս 11,2023 16:46

Հաագա, 10 օգոստոսի 2023 թ. – Այսօր Հաագայի դատարանը քննեց Հաագայի «Թուրք-ադրբեջանական մշակութային միության» նախագահ Իլհամ Աշկինի գործը և նրան դատապարտեց 1000 եվրո տուգանքի և 2 ամսվա պայմանական ազատազրկման երկու տարի փորձնական ժամկետով համաձայն Նիդերլանդների Քրեական օրենսգրքի 137c և 137d հոդվածների` հայերի նկատմամբ հրապարակային վիրավորանքի և բռնություն հրահրելու մեղադրանքով։

Նա նախկինում դատապարտվել է հայերի նկատմամբ նմանատիպ հայտարարությունների համար։ Նիդերլանդների տարբեր դատական ատյաններ նրան դատապարտել են հայերի նկատմամբ բռնություն հրահրելու համար։ Նախկին դատավճիռը կայացրել է Ալմելոյի դատարանը 2017 թվականի մարտի 17-ին, իսկ Արնհեմ/Զվոլեի Վերաքննիչ դատարանը 2018 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ վերահաստատել է դատավճիռը։ Համաձայն Գերագույն դատարանի 2020 թ. ապրիլի 14-ի որոշման վերաքննիչ դատարանի վճիռը մնացել է անփոփոխ:
Դատավորը հաշվի է առել թե ներկայացված նոր իրավախախտումները և թե նախկին իրավախախտումների համար կայացված դատավճիռը, այնպես որ բացի նշանակված տուգանքից, կրկնապատկել է նախկին պայմանական ազատազրկման պատժաչափը։ Դատավորը հայտարարեց, որ հետագա իրավախախտման դեպքում, ընդհանուր առմամբ, ազատազրկման պատիժն այլևս պայմանական չի լինելու։

Դատապարտումը կայացել է, քանի որ, ի թիվս այլոց, ապացուցված է համարվել, որ կասկածյալը 2020 թվականի փետրվարի 26-ին Հաագայում ցույցի ժամանակ, խախտելով Հոլանդիայի քրեական օրենսգրքի 137c և 137d հոդվածները, հայերին, ի թիվս այլ պիտակավորումների, անվանել է ահաբեկիչներ։ Խոսքի ազատությունը, որը հանդիսանում է որպես հիմք, բացարձակ չէ և ավարտվում է այնտեղ, որտեղ օրենքը, տվյալ դեպքում Նիդերլանդների Քրեական օրենսգրքի 137c և 137d հոդվածները, նշում են խոսքի ազատության սահմանները, այսինքն՝ պատժվում է, ի թիվս այլոց, դիտավորյալ վիրավորանքը և ռասայական (ի թիվս այլոց) հիման վրա որևէ խմբի նկատմամբ ատելություն և խտրականություն հրահրելը։

Նիդեռլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) ողջունում է Հաագայի դատարանի որոշումը և ակնկալում է, որ FAON-ի կողմից զեկուցված հայերի դեմ արտահայտված այլ գործեր, որոնք մասամբ վերաբերում են նաև Իլհամ Աշկինին, տեսանելի ապագայում կհայտնվեն դատարանում:

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031