Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խոստացված նոր աղբավայրի կառուցման ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։ Իսկ մեր ու մեր երեխաների՝ մաքուր օդ շնչելու իրավունքը, պարզապես, չի հաջողվում իրացնել. Մանե Թանդիլյան

Օգոստոս 11,2023 16:07

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Նուբարաշենի աղբավայրում հրդեհն արդեն սովորական է դարձել։ Վերջին անգամ աղբավայրում հրդեհ էր բռնկվել հուլիսի 25-ին, այրվել էր մոտ 5000 քմ տարածքում կուտակված աղբը։ Ու չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ տարածքում անվտանգության կանոններ պահպանելն այդպես էլ չի հաջողվում։
Բարձր ջերմաստիճանի պայմաններում իրավիճակն ավելի է վատթարանում, ու առանց այն էլ ծանր օդում թունավոր գազեր, ծուխ և փոշի է ավելանում։

Եվ կրկին վերադառնում ենք նրան, որ չկա համակարգային մոտեցում։

Քաղաքակիրթ երկրներում վաղուց գտել են աղբի վերամշակման արդյունավետ մոտեցումները, այն է՝ աղբի տեսակավորում, տեսակավորված աղբի տեղափոխում, տեսակավորված աղբի պահեստավորում, պիտանի և ոչ պիտանի աղբի առանձին տեսակավորում։ Պիտանի աղբն ուղարկվում է վերամշակման և արդյունքում էներգիա է ստացվում, իսկ ոչ պիտանին հատուկ պայմաններում հողի շերտի տակ է թաղվում։

Այս ամենի, համապատասխան քանակի և սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանող աղբավայրերի բացակայության, աղբի թերի վերամշակման ու թերի տեսակավորման պայմաններում նվազագույնը, ինչ անհրաժեշտ է անել, գոնե անվտանգության տարրական կանոնները պահպանելն է։

2016 թվականից խոստացված նոր աղբավայրի կառուցման ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։ Իսկ մեր ու մեր երեխաների՝ մաքուր օդ շնչելու իրավունքը, պարզապես, չի հաջողվում իրացնել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031