Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության ՊՊԳ վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի պետը յուրացրել է 49 մլն 472 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան

Օգոստոս 11,2023 15:55
datakhazutyun

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (այսուհետ՝ ՊՊԳ վարչություն) Արմավիրի պահպանության բաժանմունքի նախկին պետ Խ.Ա.-ն 2013-ից 2018 թվականների ընթացքում մի խումբ անձանց օժանդակությամբ յուրացրել է 49 մլն 472 հազար 474 դրամ և կեղծել պաշտոնական փաստաթղթեր:

Քրեական վարույթով պարզվել է, որ Խ.Ա.-ն 2013-2018 թվականների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական 42 անձանց հետ կնքել է օբյեկտների պահպանության պայմանագրեր: Տարբեր տարիներին Ոստիկանության ՊՊԳ վարչության պետ հանդիսացած Ռ.Մ.-ն, Վ.Մ.-ն և Ա.Զ.-ն Խ.Ա.-ին հրահանգել են վերոնշյալ պայմանագրերի հիման վրա տնտեսվարող սուբյեկտների կողմից տրամադրվելիք վարձավճարներից հափշտակել գումարներ՝ իրենց տալով հափշտակված գումարներից ամսական մասնաբաժին:

Այնուհետև, Խ.Ա.-ի հանձնարարությամբ նույն բաժանմունքի ջոկի հրամանատար Ա.Ա.-ն յուրաքանչյուր ամիս առձեռն հավաքագրել է օբյեկտների պահպանության իրականացման համար կնքված պայմանագրերով սահմանված գումարները, որոնք ամբողջությամբ առձեռն փոխանցել է Խ.Ա.-ին: Խ.Ա.-ն, հափշտակության հանգամանքը քողարկելու նպատակով, տարբեր տարիներին բաժնի հաշվապահի պաշտոնը զբաղեցրած Ս.Վ.-ի և Գ.Ա.-ի հետ, նախնական համաձայնությամբ, դիտավորությամբ կեղծել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հաշվետվությունները:

2023 թվականի հուլիսի 21–ին դատախազը Խ.Ա.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256րդ հոդվածի 3րդ մասի 3րդ կետով և 445րդ հոդվածի 1ին մասով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը և պաշտոնեական կեղծիք կատարելը), Ա.Ա.-ի, Ռ.Մ.-ի, Ա.Զ.-ի նկատմամբ՝ 46256րդ հոդվածի 3րդ մասի 3րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակմանն օժանդակելը), Գ.Ա.-ի նկատմամբ՝ 46256րդ հոդվածի 3րդ մասի 3րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը) և 445րդ հոդվածի 1ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը):

2023 թվականի օգոստոսի 11-ին դատախազը քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031