Լրահոս
Օրվա լրահոսը

«Գաղտնի փաստաթղթերը չենք ուզում, մեզ փաստական տվյալներ են պետք, խոսքեր պետք չեն». ԱԳՆ-ից պահանջում են հրապարակել ՄԱԿ-ին դիմելու փաստաթղթերը

Օգոստոս 11,2023 16:32

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր «Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը Բերձորի միջանցքի բացման եւ հումանիտար բեռների տեղափոխման նպատակով դիմում-նամակ հանձնեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին:

Նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը նշեց, որ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ 24 ժամ հերթապահում են ու ամեն օր ժամը 7-ին հանրային քնարկումներ են անում: Մինչ այդ իրենք նաեւ պահանջ են ներկայացրել ՀՀ ԱԳՆ-ին՝ ներկայացնել այն բոլոր փաստաթղթերը, որոնցով դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Հաագայի դատարանին, ԵՄ-ին, ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ հումանիտար ճգնաժամի, առեւանգումների հետ կապված. «Մենք ուզում ենք հասկանալ փաստաթղթավորված ի՞նչ աշխատանքներ են իրականացվում պաշտոնական մակարդակով: Ասում են՝ քննարկումներ են տեղի ունեցել, հանդիպումներ եւ այդքանով սահմանափակվում են: Մեր հայտարարությունից հետո իրենք հրավիրեցին մեզ հանդիպման ԱԳՆ-ում, հանդիպեցինք փոխարտգործնախարարի հետ: Մենք պնդել ենք, որ գրավոր պատասխան լինի եւ եթե կան փաստաթղթեր, ապա հրապարակվեն: Բնականաբար, մենք գաղտնի փաստաթղթերը չենք ուզում, ուզում ենք հրապարակային գործունեություն, հաշվետվողականություն եւ թափանցիկություն: Մեզ փաստական տվյալներ են պետք, խոսքեր պետք չեն, որ մենք, որպես քաղաքացիներ, որպես նախաձեռնություն, համոզվենք, որ աշխատանքներ իրականացվում են: Եթե չկան փաստաթղթեր, մեզ համար կասկածելի է դառնում իրենց գործունեությունը»:

Հիշեցնենք, որ Արցախի բնակիչներին օգնելու համար քաղաքացիներից սնունդ եւ օգնություն է հավաքագրվում, որն այդպես էլ տեղ չի հասնում: Նարեկ Այվազյանն ասաց, որ քաղաքացիներին խնդրել են, որ չոր սնունդ բերեն՝ չփչացող եւ ժամկետի մեջ, հիմնականում բերել են ոսպ, բուսական յուղ, մակարոնեղեն, բայց երբ հնարավորությունը լինի բեռները տանելու, կստուգվեն հավաքված սննդի ժամկետները, պիտանելիությունը, նոր կուղարկվեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031