Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թոշակառուները և նպաստառուները 1 ամսում գրեթե 5 միլիարդի անկանխիկ գործարք են արել. Փաշինյան

Օգոստոս 11,2023 15:32

Այսօր Հայաստանի Հանրապետությունում բոլոր կենսաթոշակ ստացողները ստանում են նվազագույն սպառողական զամբյուղից ավելի բարձր կենսաթոշակ։ Նման հայտարարություն արեց Նիկոլ Փաշինյանն այսօրվա  կառավարության նիստում:

Ըստ նրա մեջբերած Ազգային վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների՝ Հայաստանում վերջին շրջանում դիտվող գնանկման շնորհիվ նվազագույն պարենային զամբյուղի արժեքը ևս նվազել է` կազմելով 34,825 դրամ։ Նա հիշեցրեց, որ հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակը սահմանվել է 36 հազար դրամ։

«Կենսաթոշակների հետվճարի համակարգը  շատ ակտիվ զարգանում է: Ըստ էության՝ մեկ  տարին լրացավ, ինչ ներդրել ենք այս համակարգը: Փաստորեն նախորդ մեկ տարվա ընթացքում կենսաթոշակառուների կողմից անկանխիկ գործարքները զրոյական մակարդակից դարձել են 37,7 միլիարդ դրամ, այսինքն 1 տարվա ընթացքում կենսաթոշակառուները մոտ 100 միլիոն դոլարի անկանխիկ գործարքներ են արել»,-ասաց վարչապետը:

Նա ավելացրեց, որ ամեն տարի այս թիվն ավելանում է: Միայն հուլիսի տվյալներով՝ Հայաստանում գրանցվել է կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից 4 միլիարդ 931 միլիոն դրամի անկանխիկ գործարք ու ավելի քան 418 միլիոն դրամի հետվճար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031