Նիկոլ Փաշինյանն օրերս եղել է սարատեղերում՝ «յայլաներում» ու զրուցելով անասնապահությամբ զբաղվողների հետ՝ պարզել է, որ քաղաքացիները «խելացի անասնագոմերից» տեղյակ չեն։ Այսօրվա կառավարության նիստի օրակարգից դուրս հատվածում անկեղծացավ Նիկոլ Փաշինյանը:
«Մարդը 19-20 կով ունի ու ուղղակի տանջվում է, ոչ մի արդյունք չի ստանում։ Զեկույց եք ներկայացնում, թե գնացինք, իրազեկեցինք, բայց սուտ է, այդպես չէ, ում համար այս ծրագիրն անում ենք, տեղյակ չի ծրագրից։ Մեկ ամիս ժամանակ եմ ձեզ տալիս, հատ–հատ գնացեք այն տները, որոնք անասնապահությամբ են զբաղվում ու ներկայացրեք ծրագիրը»,– պատմեց Փաշինյանը՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ու մարզպետարաններին ղեկավարներին հանձնարարելով՝ անձամբ այցելել համայնքներ և մարդկանց իրազեկել կառավարության այս ծրագրի մասին։
Նա նաև հանձնարարեց, որ պատասխանատու կառույցները փորձեն այնպես կազմակերպել, որ համայնքում «խելացի անասնագոմերը» կառուցվեն իրար կողքի, որպեսզի մթերողի աշխատանքն էլ հեշտացվի։ «Մեր աշխատանքային խմբերին տեսնեմ՝ հեռու հեռավոր սարերում աշխատելիս»,– խոսքը եզրափակեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ