Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատարանը մերժել է Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու խոսքով արտահայտված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու հայցադիմումը. «Ա1+»

Օգոստոս 11,2023 15:10

«Ա1+». Դատարանը մերժել է Նիկոլ Փաշինյանի` Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում ճանաչելու խոսքով արտահայտված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու հայցադիմումը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը եւ Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը երեկ համատեղ հայց էին ներկայացրել Վարչական դատարան` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։

Դատավոր Ռոբերտ Մաքեյանը մերժել է Արա Զոհրաբյանի և Էրիկ Բեգլարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելու՝ խոսքով արտահայտված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ գործողություն կատարելը արգելելու պահանջների մասին» ներկայացրած հայցադիմումի ընդունումը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հադրութեցի says:

    Ոչ թե դատարանն է մերժել, այլ մի նիկոլահպատակ վնգստացող դատավոր:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031