Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Յուրի Քիմը երեկ առանձին զրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ընդգծելով ԱՄՆ-ի աջակցությունը տևական խաղաղություն հաստատելու երկու երկրների ջանքերին։
Այս մասին նշված է ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի՝ «X»-ի միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր)։
Քիմը Լաչինի միջանցքով առևտրային, մարդասիրական և մասնավոր մեքենաների ազատ տեղաշարժի անհապաղ վերականգնման կոչ է արել: