«Վեոլիա ջրից» բողոքները շատացել են, համակարգը մեծ ներդրումների կարիք ունի: Այս մասին այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը:
«Վերահսկողության մեխանիզմներ ունենք: Պարբերաբար բողոքները ստանում ենք, և այս սեզոնային առումով միշտ ամառային ամիսներին բողոքները շատանում են իրոք: Ցանկացած բողոք իր արձագանքը մեր կողմից ստանում է: Մենք էլ ենք արձանագրում, որ կան խնդիրներ, որոշակի խնդիրներ, իհարկե, առաջանում են, որովհետև համակարգի ներդրումային միջավայրը շատ սուղ է և մեծ ներդրումների կարիք կա »,- ասաց Գարեգին Բաղրամյանը և հավելեց, որ խնդիրը սեզոնային է:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ