Օգոստոսի 11-ին, ժամը 11։06-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
🚒Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 129-րդ կմ-ին բախվել են «Renault» մակնիշի բեռնատարը և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Կ․, ծնված 1965 թ․). առկա է վառելիքի արտահոսք։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Հ․ Կ․-ն (ծնված 2002 թ.) հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ։
Կարդացեք նաև
Փրկարարները սահմանազատել են տարածքը և ճանապարհի միակողմանի երթևեկությունն ապահովելու նպատակով մոտոսղոցի օգնությամբ կտրել ճանապարհամերձ ծառերի ճյուղերը։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն