Լրահոս
Օրվա լրահոսը

Գնացեք բակեր, մարդկանց հետ խոսեք. Փաշինյանը խորհուրդներ տվեց նախարարներին

Օգոստոս 11,2023 14:17

Նիկոլ Փաշինյանը, կառավարության այսօրվա  նիստի օրակարգը սպառելուց հետո, կառավարության  անդամներին խորհուրդ տվեց առանց թիմերի կողմից ծրագրման գնալ բակեր, նստել ու խոսել մարդկանց հետ և լսել նրանց խնդիրների մասին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին կկայանան Երևանի ավագանու ընտրությունները:

«Վերջին օրերին ես մարզերում եմ եղել, և դա` ոչ պաշտոնապես։ Խնդիրներ եմ արձանագրել, որոնք գործնականում ոչ մի զեկույցում և նիստում չեն արձանագրվել։ Դրանցից մեկը կապված է ճանապարհների սպասարկման հետ, ինչը, մեղմ ասած, շատ վատ է։ Հանրապետությունում եզրային գծանշումներ կան, որ 7-8 սմ ավազի տակ են, երթևեկելի հատվածը նորմալ գծանշված չէ։ Ճանապարհային նշաններ էլ կան, որ 1990-ականներից այս կողմ չեն փոխվել։ Օրինակ` Խոր Վիրապի ցուցանակն առնվազն իմ տարիքին է։ Ճանապարհներին էլ փոսերը բազմաթիվ են։ Մտքներովդ չի՞ անցնում, թե ինչի պետք է ես զբաղվեմ այս հարցերով»,–կառավարության նիստում շեշտեց Փաշինյանը։

Նա խորհուրդ տվեց, խնդրեց, այնուհետև հանձնարարեց կառավարության անդամներին ժամանակ առ ժամանակ, առանց ծրագրավորելու, ուղղակի գնալ ու մտնել բակեր, նստել մարդկանց հետ։ Ըստ նրա` այդ ժամանակ շատ հարցեր ի հայտ կգան, որոնք ոչ մի այլ խողովակով չեն պարզվի։

Փաշինյանն ընդգծեց` անգամ համաձայն է, որ կառավարության անդամներն աշխատանքային օրերն օգտագործեն այդ նպատակով։

Նրա խոսքով, դա պետք է արվի ոչ պաշտոնական հագուստով և, առհասարակ, ոչ պաշտոնական տարբերակով։

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Ազատություն» ռադիոկայանի, 2017թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031