Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկով է վարչապետն ինձ նշանակել փոխնախարար: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց այս պահին ՊՆ փոխնախարար, վարչապետի արդեն նախկին խորհրդական ու Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք իրեն նշանակել են, որ Սուրեն Պապիկյանին վերահսկի:
Լրագրողները նկատեցին, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարների մեծամասնությունը, այդ թվում՝ նաև Հրաչյա Սարգսյանը նախկինում որևէ առնչություն չեն ունեցել պաշտպանական ոլորտի հետ: «Կարծում եմ՝ ունենք Զինված ուժեր, Շտաբի պետ, և զինվորականները զբաղվում են իրենց այն գործառույթներով, որով որ զբաղվում են և համատեղ ամեն մեկս մեր ունեցած փորձով ներդրում ենք ունենում բանակում: Բանակում ունենք նաև քաղծառայողներ, զինվորականներ. բավական մեծ տնտեսություն է, քաղաքապետարանն էլ բավական մեծ տնտեսություն է եղել»:
Պաշտպանության նորանշանակ փոխնախարարը չցանկացավ հրապարակել, թե ինչ ոլորտ է ինքը համակարգում. «Թույլ տվեք այս պահին այդ հարցին չպատասխանել, հետո կանդրադառնամ»:
Հարցին՝ արդյոք աշխատանքը խորթ չէ՞, Սարգսյանը պատասխանեց. «Աշխատանքն ընդհանրապես խորթ չի: Կառավարման գործառույթներ կան, որոնք պետք է համակարգվեն, որպեսզի վերջնական արդյունք ունենանք»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով իր՝ անհասկանալի նշանակմանը, Սարգսյանն արձագանքեց. «Անհասկանալի չէ, այն կարողություններն ունեմ, կարծում եմ՝ վարչապետը գնահատել է և հարմար է գտել»:
Հարցին, թե, իր պատկերացմամբ, ինչպիսի՞ն պետք է լինի հայկական բանակը 2 տարի անց, ՊՆ փոխնախարարը պատասխանեց, որ պետք է բարձրացնեն բանակի մարտունակությունը. «Այն պրոցեսները, որ բանակի կառավարում է տեղի ունենում, պետք է այդ պրոցեսների արդյունավետությունը բարձրացնենք, որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակներին»:
Մնացած բոլոր հարցերին Հրաչյա Սարգսյանը չկարողացավ պատասխանել՝ ընդամենը 2 շաբաթ պաշտոնավարելու պատրվակով:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Իյա, իրոք?: Ասում ես վարչապետը կարողություններդ գնահատել է ու քեզ նշանակել, որ բանակի մարտունակությունը բարձրացնես?։ Այ դիլետանտներ, դու, քո նախարարն ու քո վարչապետը որևէ մարտի մասնակցել եք?, որ իմանաք, թե մարտունակությունն ինչ բան է, որ այն բարձրացնեք։ Դուք մարտունակություն գցող եք ձեր պարտվողական
հնազանդությամբ, որի անունը “խաղաղասիրություն”եք դնում։
Այ ընկեր, մարտունակությունը հաստատ քո մազերի “ստրիժկայի” հետ որևէ կապ չունի, որի նկատմամբ դու այդքան ուշադիր ես։ Կռվող տղերքը քեզ հետ շփվելուց հետո արագ կհասկանան, որ դու իրենց գլխին մարտական գործից չհասկացող բալաստ ես լինելու, ինչպես քեզ նշանակողն է ամբողջ ազգի գլխին բալաստ։