Լրահոս
Օրվա լրահոսը

«Շների կողմից նկատվել է թմրանյութ հայտնաբերելու վարքագիծ». առանձնապես խոշոր չափի «մարիխուանա»-ի մաքսանենգության հերթական դեպքն է բացահայտվել

Օգոստոս 11,2023 13:04

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և Շնագիտական կենտրոն-բաժնի աշխատակիցները Մեղրիի մաքսային կետ-բաժնի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի քաղաքացի Մ․Մ․-ի կողմից շահագործվող ավտոբուսը: Տրանսպորտային միջոցի զննության արդյունքում, ավտոբուսի խցիկից հայտնաբերվել է 2 մետաղյա էլեկտրական պոմպ, որոնց նկատմամբ Շնագիտական կենտրոնի շների կողմից նկատվել է թմրանյութ հայտնաբերելու վարքագիծ: Նշված պոմպերի միջից մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել են մետաղյա գլանաձև տարաներ, որոնց վրա սոսնձված են եղել մետաղյա փականներ։ Նշված մետաղական գլանաձև տարաները բացելուց հետո պարզվել է, որ գլանակներից յուրաքանչյուրում առկա է թափանցիկ պոլիէթիլենային թաղանթներով 5 փաթեթ: Դրանք լցված են եղել «մարիխուանա» տեսակի թմրանյութին նմանվող դեղնականաչավուն զանգվածով։ Նշված մետաղական գլանաձև տարաների մեջ առկա զանգվածների քաշը կազմել է 1820 գրամ։

Տվյալ պահին պարզ չի եղել նշված մարիխուանա տեսակի թմրամիջոցի իրական հասցեատերը, ուստի որոշվել է իրականացնել համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Գլանակներում տեղադրվել են «մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ և կազմակերպվել է դրանց տեղափոխումը Երևան։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում, փոխարինված զանգվածներով  մետաղյա էլեկտրական պոմպերը ստանալուց անմիջապես հետո, թմրանյութերի մաքսանենգություն կատարելու մեջ անմիջական ծագած հիմնավոր կասկածով Երևանի Տիգրան Մեծ պողոտայից ձերբակալվել և ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի Ս․Կ-ն: Վերջինս տեղափոխվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գլխավոր վարչություն։

Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրությունը, հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել է ՀՀ քննչական կոմիտե:

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով։

Մանրամասները՝ տեսանյութում

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031