Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի աշխատակիցը 8 տարի առանց աշխատանքային պարտականությունները կատարելու՝ վարձատրվել է

Օգոստոս 11,2023 12:53

Ա.Հ.-ն, զբաղեցնելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲ ընկերության պաթանատոմիական բաժանմունքի կրտսեր բուժաշխատողի հաստիքը, 2010-2018 թվականների ընթացքում բժշկական կենտրոնից մի խումբ անձանց օժանդակությամբ խաբեությամբ հափշտակել է 12 մլն 282 հազար 329 դրամ:

Քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Հ.-ն, աշխատանքային պարտականությունները չկատարելու և վարձատրություն ստանալու մտադրությամբ, առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2010 թվականի հուլիսի 26-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ տնօրեն Ա.Մ.-ի հետ կնքել է աշխատանքային պայմանագիր և նշանակվել բժշկական կենտրոնի պաթանատոմիական բաժանմունքում՝ որպես կրտսեր բուժաշխատող և մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ստացել է աշխատավարձ՝ չկատարելով աշխատանքային պարտականությունները:

Մասնավորապես, պաթանատոմիական բաժանմունքի վարիչ Ա.Բ.-ն, նախնական համաձայնության է եկել իրեն ժամանակավորապես փոխարինած Մ.Բ.-ի, Մ.Ս.-ի, ավագ բուժքրոջ հաստիքը զբաղեցրած Ա.Ա.-ի, վերջինիս փոխարինած բուժաշխատողներ Ա.Մ.-ի և Լ.Գ.-ի հետ և աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում լրացրել կեղծ տեղեկություններ՝ Ա.Հ.-ի՝ 2010 թվականի հուլիսի 26-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ն աշխատանքի հաճախելու վերաբերյալ:

Դատախազը 2023 թվականի օգոստոսի 7-ի որոշումներով հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Հ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելը), Ա.Բ.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ՝ 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությանն օժանդակելը) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ  փաստաթղթեր, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031