«Հայկական ժամանակ». Ինչպես հայտնի է՝ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում իշխանության քաղաքապետի թեկնածուն ՀՀ նախկին փոխվարչապետ, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է։
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ցուցակում երկրորդը կլինի ԱԻՆ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը, որը նաև ղեկավարելու է ՔՊ նախընտրական շտաբը։
Նախընտրական ցուցակի առաջին կինը կլինի Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը։ Չորրորդը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պարտականությունները կատարող Լևոն Հովհաննիսյանն է, 5-րդը՝ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
Քաղաքապետի մյուս երեք տեղակալներից ցուցակում կլինի միայն Սուրեն Գրիգորյանը, Ստեփան Մաչյանն ու Գևորգ Սիմոնյանն ընդգրկված չեն նախընտրական ցանկում:
Կարդացեք նաև
Ցուցակում լինելու են նաև նոր անուններ. մասնավորապես, ինչպես հայտնել էինք ավելի վաղ, թիմին են միացել ջազմեն երաժիշտ Վահագն Հայրապետյանը և դերասանուհի Տաթև Հովակիմյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: