Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքում հիմնադրվել է վերջին սերնդի գեոթերմալ հիդրոպոնիկ ջերմատուն

Օգոստոս 11,2023 12:22

«Հատիսի բարիքներ» ընկերության հյութեղ և յուրահատուկ համով լոլիկներն աճում են 3600քմ տարածք զբաղեցնող վերջին սերնդի գեոթերմալ հիդրոպոնիկ ջերմատանը։ Վերջինս խնայում է բոլոր ռեսուրսները՝ ջուրը, ջեռուցումը, հովացումն ու էլեկտրաէներգիան։

Ջերմատան հիմնադիրները ընկերներ Դավիթն ու Վահանն են, ովքեր նախկինում աշխատել են բանկային ոլորտում։ Սկզբում միասին ստեղծեցին պլաստիկ շշերի, հետո՝ տարածաշրջանում անվադողերի վերամշակման եզակի գործարան, որի արդյունքում ստացվում է վառելիք, որով էլ ջեռուցում են ջերմատունը։

Ընկերներն աշխատանքը բաշխել են. Դավիթը զբաղվում է տեխնիկական հարցերով, Վահանը՝ ադմինիստրատիվ։ Գործում ամեն բան սովորում են սեփական փորձով։ Տեղանքը ընտրելիս հաշվի են առել, որ ջերմատունը լինի Հայաստանի արևոտ կողմերից մեկում։

«Հատիսի բարիքների» գործընկերն Ակբա բանկն է, որը հենց սկզբից հավատաց երկու ընկերների նորարար ջերմատուն ստեղծելու գաղափարին։

«Այս ամեն ինչն այսքան արագ չէր հաջողվի առանց վստահելի գործընկերոջ: Այս առումով Ակբա բանկն ու Ակբա Լիզինգն արագ կերպով արձագանքեցին ու «կիսեցին» մեր իննովացիոն ներդրումային գործը: Ոչ բոլոր իննովացիաներն են, որ կարող են հաջողել, բայց մեր գործընկերները վստահեցին ու շարունակում ենք համատեղ զարգանալ»,- նշում է «Հատիսի բարիքներ» ընկերության համահիմնադիր Դավիթ Քարամյանը:
Այժմ լոլիկները սպառվում են միայն տեղական շուկայում։

Մանրամասն՝ տեսանյութում

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031