Կրեմլին մոտ կանգնած «Կոմերսանտ» թերթը, հղում կատարելով ռուսական պետական կառույցներում իր աղբյուրին, գրում է, որ Աղդամի ճանապարհով ապրանքների մատակարարումն ի վերջո կգործարկվի: Ըստ աղբյուրի՝ ի սկզբանե այդ տարբերակին համաձայն են եղել թե՛ Ադրբեջանը, թե՛ ԼՂՀ-ն:
Մասնավորապես, անանուն պաշտոնյան թերթին ասել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը տարբերակ է առաջարկել, որին ի սկզբանե համաձայնել են թե՛ ադրբեջանական կողմը, թե՛ Ղարաբաղի ժողովուրդը։ Դրա էությունն այն էր, որ Աղդամով ճանապարհը բացվեր, և դրանով ԿԽՄԿ-ի միջոցով սկսվեր անհրաժեշտ ապրանքների մատակարարումը։ Ըստ Լավրովի առաջարկի՝ այդ երթուղով երթևեկության մեկնարկից ուղիղ մեկ օր անց պետք է վերականգնվեր նաև Լաչինի միջանցքով երթևեկությունը։ «Այս տարբերակը գտնվում էր պատրաստականության բարձր աստիճանում»,- ասել է թերթի աղբյուրը:
Բայց, ըստ նրա, Ստեփանակերտն այնուհետ պայման է առաջ քաշել, որ Լաչինը բացվի ոչ թե 24 ժամում, այլ անմիջապես: Հետո, աղբյուրը նշել է, ԼՂՀ-ից հայտարարեցին, թե Աղդամով չպետք է ուղարկվեն ադրբեջանական ծագման ապրանքները, հետո տեղի ունեցավ Վագիֆ Խաչատրյանի հետ սկանդալը, ի վերջո՝ փոխզիջում չեղավ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ