Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան․ Անհրաժեշտ է առնվազն փոխել լռության ժամերի միջակայքը 23:00-07:00-ից դեպի 22:00-08:00

Օգոստոս 11,2023 11:38

ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Կարևոր ռեպորտաժ է, որն անդրադառնում է 3 խնդրի՝ ռեստորաններում բարձր երաժշտությանը, ավտոմեքենաներից հնչող բարձր երաժշտությանը և բանուկ փողոցներում կազմակերպվող «գոնկաներին» և «ճռիկներին»։

Բացի նրանից, որ վերահսկողական մարմինները պետք է ուժեղացնեն վերահսկողությունը և վարչարարությունը նման դեպքերում և խիստ պատիժներ կիրառեն, ինչպես արդեն նշել եմ որոշ դեպքերում նաև խուլիգանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելով, նաև կարծում եմ անհրաժեշտ է առնվազն փոխել լռության ժամերի միջակայքը 23:00-07:00-ից դեպի 22:00-08:00:

Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 40.1 ենթակետի համաձայն համայնքի ավագանին «սահմանում է առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում, ըստ դրանց գտնվելու վայրերի, առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը (22.00-ից մինչև 7.00-ն, 23.00-ից մինչև 7.00-ն և 24.00-ից մինչև 7.00-ն).»: Հետևաբար` համայնքների ավագանիները իրենք էլ կարող են որոշակիորեն սահմանափակել այդ ժամերը։

Նաև գիտեք, որ արդեն ընդունվել է հրավառությունները արգելող օրինագիծը, որն ուժի մեջ կմտնի մյուս տարվա սկզբից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031