44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախի բռնազավթված տարածքներից տեղահանված արցախցիների ներկայացուցիչները՝ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը, «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը եւ այլք այսօր արդարադատության նախարարություն քննարկման են հրավիրվել։
Արցախցիների հետ հանդիպում է արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը։
Վերջին օրերին արցախցիները հանդիպումներ են ունենում տարբեր գերատեսչություններում։
Նրանք ավելի վաղ նամակ էին ուղղել կառավարությանը՝ արծարծելով մի շարք հարցեր եւ հանդիպում պահանջելով Նիկոլ Փաշինյանի հետ։ Մասնավորապես, պատերազմի հետեւանքով տեղահանված հադրութեցիները, շուշեցիները, Արցախի բռնազավթված մյուս տարածքների բնակիչները պահանջում են, որ Հայաստանի կառավարությունը լուծի իրենց փախստականի կարգավիճակ տալու հարցը։ Նաեւ կառավարությունից պահանջում են Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների կողմից իրենց պարտականությունները չկատարելու պայմաններում օրակարգային դարձնել Արցախում ՄԱԿ կամ արեւմտյան որեւէ երկրի խաղաղապահներ տեղակայելու հարցը։
Այսօր արցախցիները հանդիպում են ունենալու նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ