Լրահոս
Օրվա լրահոսը

«Yandex GO» ընկերության մեկնաբանությունը հաճախորդների տվյալների հասանելիության մասին լուրի վերաբերյալ

Օգոստոս 11,2023 10:29

Անդրադառնալով հրապարակմանը հաճախորդների տվյալների հասանելիության մասին՝ «Yandex Go» ընկերությունը տարածել է պաշտոնական հայտարարություն, որը ներկայացված է ստորև

Ռուսաստանի օրենսդրությունը չի տարածվում Հայաստանում ծառայության և դրա օգտատերերի վրա, քանի որ նրանք ուղևորություններ են կատարում և օգտագործում հավելվածը Ռուսաստանի սահմաններից դուրս: Դա չի փոխվի նաև սեպտեմբերի 1-ից հետո։

Հայկական «Ռայդտեխ ԷյԷմ» ՍՊԸ – ն, որը Հայաստանում օգտատերերին տրամադրում է Yandex Go ծառայությունը, մշակում է օգտատերերի անձնական տվյալները Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև ապահովում է տվյալների սուբյեկտների բոլոր նախատեսված իրավունքները:

Հայաստանում ծառայության աշխատանքի հետ կապված տվյալները կարող են պահանջվել օտարերկրյա (այդ թվում՝ ռուսական) պետական մարմինների կողմից բացառապես պաշտոնական հարցման միջոցով և միայն սահմանված միջազգային ընթացակարգերի շրջանակներում:

Մեր ընկերությունը հավատարիմ է անվտանգության քաղաքականության բարձր չափանիշներին, որոնք հաստատված են SOC2/3 տվյալների անվտանգության, մատչելիության, մշակման ամբողջականության և գաղտնիության վերաբերյալ միջազգային հանրային հաշվետվությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031