Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մարդասիրական նկատառումները և մարդկանց անմիջական կարիքները պետք է գերակա լինեն. ԵԱՀԿ գործող նախագահ

Օգոստոս 11,2023 09:51

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բուջար Օսմանին երկու առանձին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Ըստ ԵԱՀԿ հաղորդագրության, Օսմանին իր մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի և խաղաղ բնակչության, մասնավորապես խոցելի խմբերի, այդ թվում՝ կանանց և երեխաների վրա դրա ունեցած ազդեցության վերաբերյալ։ Ընդգծելով, որ ուշադիր հետևում է իրավիճակին՝ նա կրկնել է կառուցողական և արդյունավետ երկխոսության իր կոչը՝ որպես կայուն լուծումների ուղի՝ ի շահ հակամարտությունից տուժած բնակչության։

Օսմանին ընդգծել է, որ մարդասիրական նկատառումները և մարդկանց անմիջական կարիքները պետք է գերակա լինեն։ Նա առաջարկել է իր ծառայությունները և ԵԱՀԿ գործիքներն ու վստահության ամրապնդման միջոցները՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և վստահության ամրապնդման լուծումների մաս։

Հիշելով երկու նախարարների հետ իր նախորդ հանդիպումները և երկու մայրաքաղաքներ կատարած այցերը՝ ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստակամություն է հայտնել՝ շարունակելու իր անձնական և ակտիվ ներգրավվածությունը կողմերի հետ։ Այս առումով նա կրկնել է, որ ԵԱՀԿ նախագահությունը պատրաստ է նպաստել երկխոսությանը՝ հանուն կայուն և խաղաղ լուծման:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031