Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Հովակիմյանը 2020 թվականին նվիրատվություն ստացած շինության, հողին ամրակցված անշարժ գույքի և 2 հողամասերի ձեռքբերման աղբյուրը չի նշել․ «Ժողովուրդ»

Օգոստոս 11,2023 08:53

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, որը եղել է Նիկոլ Փաշինյանի հիմնադրած ՔՊ վարչության անդամ, որպես չեզոք պաշտոնյա, այժմ կազմակերպում է Երևանի ավագանու ընտրությունները։

Տարօրինակ է, որ Հովակիմյանը հրավիրված ասուլիսում խոսում էր հայտարարագրերի թափանցիկ լինելու մասին, սակայն իր հայտարարագրում 2020 թվականի նվիրատվություն ստացած Աջափնյակում գտնվող շինության, հողին ամրակցված անշարժ գույքի և 2 հողամասերի ձեռքբերման աղբյուրը չի նշել:

Հավելենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստրի կողմից հաշվառված շինությունը, մեկ հողատարածքին ամրակայված անշարժ գույքը և հողամասը միանձնյա սեփականության իրավունքով է, իսկ մյուս հողամասը համատեղ սեփականությամբ։ Այսինքն, թե ում կողմից է նվիրատվությունը, անհայտ է։

Հովակիմյանը պատգամավորական մանդատ ստանալուց գրեթե 2 ամիս անց ձեռք է բերել նոր մեքենա՝ 2012 թվականի արտադրության Nissan մակնիշի։ Նա ողջ կյանքում ավտոմեքենա չի ունեցել:

ԿԸՀ նախագահի բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 6 հազար դոլար և 335 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն դրամ։

Ըստ 2022 թվականի հայտարարատու տարվա հայտարարագրի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 9 մլն 181 հազար դրամ, որից 6 մլն 142 հազարը Ազգային ժողովի աշխատակազմից է, իսկ 3 մլն 39 հազար դրամ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Հովակիմյանը հանդիսանում է Հովակիմյաններ Ն.Մ. կազմակերպության 100% բաժնետեր։

Վահագն Հովակիմյանի կինը՝ Լուսինե Մովսիսյանը, ըստ ամուսնու հայտարարագրի՝ անհատ ձեռներեց է, սակայն հայտարարագրում ոչ մի կետ նշված չէ։ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից և Պետական եկամուտների կոմիտեից տեղեկանում ենք, որ կնոջ ձեռնարկությունը զբաղվում է մշակութային գործունեությամբ. մասնավորապես՝ ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր կազմակերպման բնագավառում կատարվող գործունեությամբ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031