News.am-ի հետ զրույցում արտակարգ լիազոր դեսպան, ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանն ասել է․ «Հիմա վիճակը շատ աղետալի է, եւ դիվանագիտական հնարքներ բանեցնելու հնարավորություն այլեւս չի մնացել Արցախին։ Բաքվի ռեժիմն ամեն օր է ապացուցում, որ արցախահայերն Ադրբեջանի կազմում գոյատեւել չեն կարող։ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման այլընտրանքը մահն է։ Ցավոք, ստեղծված իրավիճակում Արցախի իշխանության քայլերն ադեկվատ չեն։ Հայաստանի իշխանությանը դիմելն անօգուտ է, իրենք իրենց սեւ գործը, ինչի համար բերվեցին իշխանության հինգ տարի առաջ, արել են։ Նրանք պետք է հույսը դնեն հայության վրա, բայց առաջնահերթ իրենք պետք է պայքարեն անկախության համար։ Պետք է պահանջողի դերից հանդես գալ։ Արցախը չպետք է լացի, պետք է իր հիմնական քաղաքական խնդիրը դնի։ Լացողին չեն օգնում, արհամարհում են, իսկ հարգում են պայքարողներին»,- նշեց Շահնազարյանը։
Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ այս պայմաններում պետք է մոռանալ խաղաղության մասին, անգամ խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունն է կասկածելի։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում