Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդարադատության գեներալ-մայոր․ «Հայ ժողովրդի արժանապատվությունը, պատիվը, հայրենասիրությունը եւ նվիրումը այսօր գտնվում է Արցախում»

Օգոստոս 10,2023 21:19

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում հայտարարեց, որ Արցախի 120 հազարից ավելի բնակիչները գրեթե ութ ամիս գտնվում են ոչ թե շրջափակման, այլ գերության մեջ։ «Բայց պետք է նշենք, որ Արցախի մեր հայրենակիցները արժանապատիվ են դիմակայում այս ամենին։ Կարելի է ասել, հայ ժողովրդի արժանապատվությունը, պատիվը հայրենասիրությունը եւ նվիրումը այսօր գտնվում են Արցախում։ Այն կրում են մեր արցախցիները, այդ թվում՝ 30 հազար մանկահասակ երեխաները։ Ու ցավով ենք ասում, որ այս իրավիճակում հայտնվել ենք հենց Արցախի եւ Հայաստանի իշխանությունների ոչ թե անզգույշ քայլերի, այլ դիտավորությամբ կազմակերպված գործողությունների արդյունքում»։

Թաթուլ Պետրոսյանը խոսեց նաեւ կառավարության շենքի առջեւ զենք պահանջող «Խաչակիրներ> կազմակերպության անդամների մասին։ «Այնտեղ կային նաեւ հայրենանվեր անձինք, որոնք իրոք պատերազմների մասնակից են եղել, կային արժանապատիվ տղաներ, որոնք նվիրումով եկել էին՝ հույս ունենալով ինչ-որ մի հարց լուծել։

Մենք մի քանի իմ գործընկերների հետ փորձեցինք պարզել, թե վերջին հաշվով այդ «Խաչակիրներ» կոչված ջոկատը ով է ստեղծել, երբ է ստեղծվել եւ ինչ նվիրումներ ունի այսօրվա պայմաններում։ «Խաչակիրներ» ջոկատ իրոք կար առաջին պատերազմի ժամանակ, հրամանատարը եղել է մեր սփյուռքահայ բարեկամներից, եթե չեմ սխալվում, Կարո անունով մեկը, որի ազգանունը, թող ներվի, հիմա չեմ հիշում եւ որը զոհվել է։

Հրապարակում զենք էին պահանջում Կոռնիձոր գնալու եւ Լաչինի ճանապարհը բացելու համար։ Բայց օբյեկտիվ պահանջը կառավարությունը փոխելու մեջ է։ Բերձորի ճանապարհը կբացվի բացառապես իշխանության փոփոխության պայմաններում։ Մեր ռազմաճակատը, մեր պատերազմը, մեր խրամատը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում եւ մենք մեր քաղաքի կենտրոնը պետք է ազատագրենք։ Հակառակ դեպքում որեւէ արդյունքի չենք հասնի։ Ու այս տղաները կառավարության առաջ զարմանալի արտահայտություններ էին անում, թե իրենց գործողությունները քաղաքականացված չեն»։

Արդարադատության գեներալ-մայորը կասկած հայտնեց, որ կառավարության շենքի առջեւ կատարվածը իշխանության կազմակերպած շոու էր, որը հասավ մինչեւ Կոռնիձոր։ «Գնացին, տեսախցիկների առջեւ նկարվեցին»,-ասաց Թաթուլ Պետրոսյանը՝ չբացառելով, որ դա կարող էր նույնիսկ սադրանք լինել, իսկ ավելի մեղմ բնութագրելու դեպքում՝ շատերը չգիտակցելով էին ընկել այդ ծուղակը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031