«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը
Երևանի ընտրությունները պետք է վերածել իշխանափոխության գործընթացի: «Մայր Հայաստանը» լրիվ այլ օրակարգ է մտցնելու ընտրարշավի մեջ: Մենք չենք թողնելու, որ մոռացության մատնվի Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցերը, 120 արցախահայության օրհասական խնդիրները:
Այսօր ԱԺ պատգամավորի մանդատը հանձնելու տեխնիկական գործընթացն ավարտեցի: Ես պատգամավորի մանդատը վայր եմ դնում, որպեսզի արանքից դուրս գա ավագանու մանդատներին հավակնելու հարցը, քանզի ավելի բարձր կարգի մանդատից չեմ հրաժարվում այն բանի համար, որ գնամ ավելի ցածր ազդեցություն ունեցող մանդատի հետևից:
Մեր խնդիրն իշխանափոխությունն է, մեր երկրի անվտանգությունն է: Տոկոսների, պաշտոնի, մանդատի հարցը չորրորդական է ներկա պայմաններում: Մենք փոփոխության ենք ձգտում:
Կարդացեք նաև
Միացի՛ր, որ փոխենք:
«Մայր Հայաստան» շարժում