ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է վարույթ հարուցել և ուսումնասիրությամբ քննարկել ՀՀ տարածքային ստորաբաժանումներից մեկում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի` քննիչի կողմից առերևույթ կարգապահական խախտում կատարելու հանգամանքները պարզելու նպատակով։
Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությամբ հաստատվել է, որ քննիչը, մի քանի քրեական վարույթներով, առանց իրավաչափ նպատակի, անհրաժեշտ ապացուցողական և վարութային այլ գործողությունները կատարել է անհարկի, տևական ձգձգումներով, որոշ դեպքերում էլ միջոցներ չի ձեռնարկել այդպիսիք կատարելու, անձի արարքին իրավական գնահատական տալու, վարույթը ողջամիտ ժամկետներում ավարտելու ուղղությամբ։ Այդ կերպ վերջինս խախտել է ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի համապատասխան պահանջները:
Հիմք ընդունելով Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի համապատասխան որոշումը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով, ինքնավար պաշտոն զբաղեցնող նշված անձի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ:
ՀՀ քննչական կոմիտե