Ermenihber. Ռուսական «TASS» լրատվական գործակալության տարածած հայտարարության համաձայն՝ Կիպրոսում Ռուսաստանի դեսպանությունը սկսել է հյուպատոսական ծառայություններ տրամադրել Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության մայրաքաղաք Լեֆքոշայի՝ ՌԴ քաղաքացիներին:
Թեմայի շուրջ հայտարարություն է տարածել նաև ինքնահռչակ ՀԿԹՀ-ի նախագահ Էրսին Թաթարը և նշել, որ Ռուսաստանի կողմից նման քայլը Թուրքիայի Հանրապետության կողմից իրականացված քաղաքականության արդյունք է:
Ռուսաստանի կողմից նման քայլը Թաթարը որակել է որպես «քայլ դեպի ճանաչում»:
Թաթարի հայտարարությանը հաջորդել է ինքնահռչակ հանրապետության արտգործնախարար Թահսին Էրթուղրուլօղլուի հայտարարությունը, որտեղ նշվում է այն ինչ փաստացի հակասում է Թաթարի խոսքերին:
Կարդացեք նաև
«ՀԿԹՀ-ում հյուպատոսության բացման Ռուսաստանի որոշման մասին մեկ տարի է ինչ խոսվում է: Դա լինելու է մի գրասենյակ: Պետք չէ այն մեկնաբանել, որ Ռուսաստանը ճանաչել է ՀԿԹՀ-ն»: