Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Գ. Սարգսյան. «Եթե մենք կարողանանք այս իշխանությունից վերջապես ազատվել, Լաչինն էլ կբացվի, Արցախն էլ կազատագրվի, Սյունիքն էլ դուրս կգա վտանգից»

Օգոստոս 10,2023 16:48

«Պարզ է, որ ազնիվ ազատամարտիկները հավաքվել եւ ուզում են Լաչինի միջանցքը բաց անել ու ասում են, եթե պետք է, նաեւ ուժային ճանապարհով ու կոչ անում հայ տղամարդկանց միանալ իրենց»,- ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում «Խաչակիրներ» ջոկատի անդամների մասին:

«Բայց միեւնույն ժամանակ ասում են, որ հանկարծ չքաղաքականացնեն: Մեկը հարցնում է, թե ո՞վ է մեղավոր, Նիկո՞լը, ասում են ՝ Նիկոլի թեման փակեք: Տղերք ջան, կիսատ-պռատ գործ չեն անում: Պատճառը Երեւանում է: Եթե մենք կարողանանք այս իշխանությունից վերջապես ազատվել, Լաչինն էլ կբացվի, Արցախն էլ կազատագրվի, Սյունիքն էլ դուրս կգա վտանգից: Շատ լավ է, որ այդպիսի պոռթկումներ լինում են, մարդիկ հասկանում են վիճակը, եւ որ մեր հայրենակիցներին պետք է փրկել: Բայց  գեներալի կոչումով մեկը, փոխանակ մտածի, թե ոնց անենք, որ իսկապես կարողանանք դուրս գալ այս վիճակից, ասում է՝ ռուսներն են մեղավոր: Իրականում դու եւ քո նման գեներալ կոչվածներն են մեղավոր, որ չեք կարողացել պաշտպանել մեր հողը:

Մենք շատ հստակ ասել ենք. սա պիտի հրաժարական տա, որպեսզի ձեւավորվի նոր իշխանություն: Բայց միջանկյալ մի խնդիր կա, որպեսզի Արցախը ազատվի այս շրջափակումից: Մենք պետք է հասնենք նրան, որ այսօր վարչապետի աթոռին կառչած, ոնց ասում են՝ սոսնձված անձը հրաժարվի իր ասածից, որ Արցախը Ադրբեջանի կազմում է: Սա պիտի ասի մինչեւ հեռանալը, մինչեւ կհասնենք սրա հեռանալուն, որովհետեւ այսպես շարունակվելու դեպքում ամբողջ Հայաստանն ենք կորցնելու: Հիմա իր արած հայտարարությունից հրաժարվելու պահանջ, հրամայական  պետք է լինի:

Մենք պետք է սրան պարտադրենք, որ հայտարարի՝ այսինչ պայմաններից, Ադրբեջանի եւ Թուրքիայի կեցվածքից ելնելով, Էրդողանի ասածից հետո ինքը հրաժարվում է իր հայտարարությունից, թե Արցախը Ադրբեջանի մաս է: Որովհետեւ այդ հայտարարությունը դարձավ պատճառ, որ բոլոր գերտերությունները եւ ընդհանրապես, ամբողջ միջազգային հանրությունը մտածեր, թե ընդամենը սա էր կռիվը: Եթե դու ասել ես, թե դա իրենն է, բոլորը  պետք է համաձայնեն դրան»,-ասաց Արամ Գ. Սարգսյանը:

Բանախոսը դիմեց բոլոր նրանց, ովքեր մնացել են ու կատարում են իշխանության ղեկավարի հրամանները: «Ախր, դուք էլ եք հանցակից, հավասարապես մեղավոր եք դառնում եւ դուք էլ հավասարաչափ պատժվելու եք»,-ասաց Արամ Գ. Սարգսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031