Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը ներառված է օգոստոսին կայանալիք իտալական Իմաջինարիա կինոփառատոնի մանկական ֆիլմերի մրցույթում և Էստոնիայի Անիմիստ Տալին անիմացիոն կինոփառատոնի «Տարօրինակ հյուրեր» ծրագրում՝ ուղղված դեռահասներին։
Ֆիլմը հայ-իրանական առաջին անիմացիոն ֆիլմն է «Հոշկի Ֆիլմ» և իրանական «Հուրախշ Ստուդիոզ» կինոընկերությունների կողմից։ Ռեժիսորի հետ միասին՝ ֆիլմի սցենարի հեղինակն է ուկրաինահայ հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը։
Հայաստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորում է ֆիլմի ամբողջ ստեղծագործական ու տեխնիկական կազմին, մաղթում հաղթանակներ և հաջողություններ։
Ֆիլմի կոմպոզիտորն է Միքայել Ոսկանյանը, բեմադրող նկարիչը՝ Աննա Հակոբյանը, դերերում՝ Արմինե Անդա և Գագիկ Ղազարէ։ Հիշեցնենք, որ հուլիսին ֆիլմը ստացավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Կորիզ» կարճամետրաժ մրցույթի գլխավոր՝ «Ոսկե Ծիրան և Գենադի Մելքոնյանի» հատուկ մրցանակը։
Կարդացեք նաև
Ճանապարհորդություն դեպի երազանք՝ անտառում ապրող ու տերևների ծածկոցի տակ գիշերներ լուսացնող տասներկու տարեկան Սունայի և թաքնված գիտելիքի տիրապետող երկու հարյուր տարեկան Ծերունու հանդիպման միջով․․․ ավելին կարող եք գտնել մեր պաշտոնական կայքէջում կից հղումով:
Նշենք նաև, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ միասին՝ ֆիլմի ստեղծմանն աջակցել են «Օբերտոն» և «Բաղինյան արտ վիդեո» հայկական ընկերությունները։
Հայաստանի ազգային կինոկենտրոն