Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Խորհրդարանի խոսնակը չկարողացավ զսպել արցունքները». Ջակարտայում հանդիպումների ընթացքում Հասմիկ Հակոբյանը ներկայացրել է Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամը

Օգոստոս 10,2023 15:19

«ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովի 44-րդ գագաթնաժողովի շրջանակներում Ջակարտայում մի շարք երկկողմ հանդիպումներ եմ ունեցել։

Նախ ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ար Սիտի Ռոզայմերիյանտի հետ քննարկել ենք կազմակերպությունում Հայաստանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու մանրամասները։ Զրուցակիցս նշեց, որ գնահատելի է Հայաստանի՝ ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ստանալու դիմումը։

Թիմոր-Լեստեի խորհրդարանի խոսնակ Մարիա Ֆերնանդա Լայի հետ պայմանավորվեցինք ակտիվացնել երկու երկրների խորհրդարանականների միջև հարաբերությունները, նաև աջակցել միմյանց միջազգային հարթակներում։ Քննարկել ենք նաև փոխադարձաբար Երևանում և Դիլիում դեսպանների նշանակման հնարավորությունը։

Զրուցակցիս եմ ներկայացրել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը, ինչի ժամանակ Թիմոր-Լեստեի խորհրդարանի խոսնակը չկարողացավ զսպել արցունքները և իր համերաշխությունը հայտնեց հարցի խաղաղ լուծման հարցում։

Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակը ներկայացրել եմ նաև Չինաստանի խորհրդարանի անդամ Ճու Յոնգուանին, նաև խնդրել, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, օգտագործել իրենց ազդեցությունը՝ Լաչինի միջանցքի շրջափակման արդար լուծման համար։

Նաև երկուստեք ողջունեցինք ՀՀ և ՉԺՀ միջև առկա կայուն հարաբերությունների, տնտեսական և մշակութային համագործակցության մակարդակը, և հույս հայտնեցինք, որ ապագայում հնարավոր կլինի խորացնել հարաբերությունները նաև գիտության և տեխնոլոգիաների ոլորտում»:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031