Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա ընտրությունները երկիրն ու Արցախը փրկելուց բացի, նաև հավասարակշռված զարգացման և վայրենի կառուցապատման միջև ընտրություն են. պահանջենք այս կառուցապատման նախագծի վերաբերյալ թեկնածուների դիրքորոշումը. Սարհատ Պետրոսյան

Օգոստոս 10,2023 15:07

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեւանի կառուցապատման ամենաայլանդակ ժամանակաշրջանում (2004-2012) նույնիսկ կար մի կարմիր գիծ. Պահպանել Հանրապետության հրապարակի ու հատկապես Կառավարության շենքի ուրվագիծը։

2020 թվականից կառավարությունն ամենաբարձր մակարդակով զարկ տվեց Ֆիրդուսիի (թիվ 33 թաղամասի) թե՛ քաղաքային, թե՛ ճարտարապետական, թե՛ սոցիալական առումով վիճահարույց նախագծին։ Այն ժամանակ դեռ ահազանգում էի Հանրապետության հրապարակի աղճատման վտանգի մասին ու առաջարկում հավասարակշռված լուծումներ։

Ահա խնդրեմ արդյունքը… Կառավարության շենքի հետեւից բուսնում են առաջին շենքերը։

Առաջիկա ընտրությունները երկիրն ու Արցախը փրկելուց բացի, նաեւ հավասարակշռված զարգացման եւ վայրենի զարգացման/կառուցապատման միջեւ ընտրություններ են։ Այնպես որ եկեք ճիշտ կողմնորոշվենք ու պահանջենք կոնկրետ այս կառուցապատման նախագծի վերաբերյալ թեկնածուների դիրքորոշումը։ Առաջարկում եմ լրագրողներին այս մասով հարցեր ուղղեն ընտրության մասնակիցներին…

Հ.Գ.-Նույն լրագրողներին նաեւ խորհուրդ եմ տալիս ստուգել իշխանական քաղաքապետի շրջապատի ու Ֆիրդուսիի տարածքի կառուցապատողների միջեւ (ըստ օդում կախված լուրերի) եղած կապերը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031