ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան գրառումը
ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Երեխաների ճամփորդության հարցը միշտ եղել է խնդրահարույց, առավել ևս հարցադրումներն ակտիվանում են ամառվա հանգստի սեզոնով պայմանավորված. եթե ծնողի հետ չի ճամփորդում երեխան, արդյոք ուղեկցողը իր հետ պետք է ունենա լիազորագիր:
ՀՀ-ում չի գործում իրավական ակտ ՀՀ քաղաքացիների ՀՀ-ից ելքի և ՀՀ մուտք գործելու վերաբերյալ (օրինակ, ՌԴ իր քաղաքացիների մասով ունի նման օրենք):
Այսինքն, ՀՀ-ից դուրս գալու դեպքում, եթե երեխան ծնողի հետ չի գնում, ուղեկցողի մոտ լիազորագրի բացակայությունը չի կարող ազատ տեղաշարժի սահմանափակման հիմք հանդիսանալ (եթե իհարկե երեխայի առևանգման մասին չէ խոսքը): Խնդիրը կայանում է ընդունող պետության հետ. պրակտիկայում լինում է պահանջում են, լինում է` ոչ: Առավել ևս խնդրահարույց է մեքենայով մի քանի երկրների տարածքներով անցնելը:
Կարդացեք նաև
Կարծում եմ՝ բարդություններից խուսափելու համար առավել վստահելի և ապահով կլինի լիազորագրերով ճամփորդելը: