«Yerkir». Բերձոր-Աղավնոյի և ՀՀ-Արցախ մայրուղու հանձնման հերթական դավադիր քայլի նախօրեին՝ 2022 թ. հունիսի 12-ին, ««Սյունիք-2» օպերացիան Բերձորում. փաստաթղթում ինչո՞ւ հայտնվեց «երկայնքով» բառը» վերտառությամբ հոդված էի հրապարակել առ այն, թե ինչպես է Փաշինյանի իշխանությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի երկրորդ պարբերության “По согласованию Сторон в ближайшие три года будет определён план строительства нового маршрута движения по Лачинскому коридору, обеспечивающий связь между Нагорным Карабахом и Арменией…” արտահայտության հայերեն թարգմանության և պաշտոնական կայքում զետեղված տեքստի մեջ ավելացրել «երկայնքով» դավադիր բառը, այսպես. «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ…»:
Ստացվում է՝ եռակողմ հայտարարությամբ որոշված է եղել նոր երթուղու կառուցումը Լաչինի միջանցքով, իսկ ահա փաշինյանական թարգմանությամբ՝ նոր երթուղու կառուցումը նախատեսված է ոչ թե Լաչինի միջանցքով, այլ Լաչինի միջանցքի երկայնքով։
Արդյունքում՝ միջանցքի կողքով էլ հենց կառուցվեց Կոռնիձոր – Հին Շեն ճանապարհը, որն ընկած է Լաչինի միջանցքից դուրս:
Օրերս նկատեցինք, որ վարչապետի պաշտոնական կայքէջում կատարվել է եռակողմ հայտարարության «սխալների ուղղում», ինչի արդյունքում տեքստում կատարված բազմաթիվ ոճական, բովանդակային և այլ տիպի փոփոխությունների շարքում անհետացել է նաև «երկայնքով» եզրույթը:
Կարդացեք նաև
Վահե ՍԱՐԳՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: