«Որպես մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետնորդ՝ ես Արցախում ստեղծված իրադրությունը համարում եմ սարսափեցնող և անմարդկային», – «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) գրել է ձեռներեց, գիտնական և բարերար Նուբար Աֆեյանը՝ վկայակոչելով Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օքամպոյի զեկույցը, որն արձանագրել է՝ Լաչինի միջանցքի շրջափակումն Ադրբեջանի կողմից ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ։
Գրառմանը Աֆեյանը կցել է նաև Asssociated Press գործակալության հոդվածը:
As a descendant of the Armenian Genocide that occurred a century ago, I find the unfolding situation in #artsakh horrifying and inhumane. https://t.co/iz4OGsIDN2 Armenians face genocide in Azerbaijan, former ICC prosecutor warns
— Noubar Afeyan (@NoubarAfeyan) August 9, 2023